Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Կորեական LG ընկերությունը ներկայացրել է LG Optimus L1 II Tri E475 սմարթֆոնը
06/02/2014 12:57

Կորեական LG ընկերությունը ներկայացրել է LG Optimus L1 II Tri E475 սմարթֆոնը

LG Optimus L1 II Tri E475 սմարթֆոնն արդեն ներկայացված է LG ընկերության Բրազիլիայի պաշտոնական կայքում: Այն ունենալու է ՍԻՄ-քարտերի համար նախատեսված երեք անցք և վաճառքի կներկայացվի երեք գույնի կորպուսներով` սև, սպիտակ և վարդագույն: Սմարթֆոնի սկզբնական գինը կկազմի մոտավորապես 127 ԱՄՆ դոլար:

LG Optimus L1 II Tri-ի աշխատանքի հիմքում ընկած է Android 4.1 Jelly Bean օպերացիոն համակարգը և 1ԳՀց հաճախականությամբ պրոցեսոր: Այն ունենալու է 240×320 թույլատրությամբ 3 դույմանի թաչսքրին, 512Մբ հիմնական և 4Գբ ներկառուցված հիշողություն և 2Մպ տեսախցիկ:

Հետաքրքիրն այն է, որ չնայած սմարթֆոնի ոչ այնքան թանկ արժեքին, սարքավորման տեսախցիկն օժտված է ձայնային կառավարման ֆունկցիայով, ինչի շնորհիվ օգտատերերը կարող են լուսանկարել ասելով միայն «ժպիտ» կամ իրենց կողմից նախապես նշված որևէ այլ բառ: