Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung-ը կթողարկի 2560×1600 էկրանով սմարթֆոն
05/02/2014 16:47

Samsung-ը կթողարկի 2560×1600 էկրանով սմարթֆոն

Այսօր բջջային սարքավորումներ արտադրող առաջատար ընկերությունների կողմից թողարկված սմարթֆոններն ունեն Full HD (1920×1080) առավելագույն թույլատրություն:

Samsung ընկերության ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են, որ 2014 թվականին թողարկվելու է QuadHD (2560×1600) թույլատրությամբ էկրանով սմարթֆոն:

Samsung ընկերությունն առաջինը չէ, որ պատրաստվում է նման սմարթֆոն արտադրել: Դեռ օգոստոսին QuadHD թույլատրությամբ էկրանով սմարթֆոն ներկայացվել էր LG ընկերության կողմից:

Այնուամենայնիվ, ներկա պահին բջջային սարքավորումների շուկայում այդքան բարձր թույլատրությամբ էկրաններ ունեն մի քանի` 8 դույմանի դիսփլեյներով պլանշետներ:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ առաջին QuadHD (2560×1600) թույլատրությամբ էկրանով սմարթֆոնը լինելու է AMOLED տեխնոլոգիաներով պատրաստված Galaxy S5-ը:

Սպասվում է նաև, որ 2014 թվականին Samsung-ը կթողարկի 4К թույլատրությամբ սմարթֆոններ:

Samsung ընկերությունում վստահ են, որ այս տարի բջջային սարքավորումներ արտադրող ընկերությունների գլխավոր ձեռքբերումը լինելու է այն, որ սմարթֆոնները կկարողանան տարբերակել ձայնային, իսկ 2015թ.-ին նաև հոտային տվյալները: