Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Cubic Robotics ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին ''արհեստական ինտելեկտ''-ը
05/02/2014 10:20

Cubic Robotics ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին ''արհեստական ինտելեկտ''-ը

Cubic Robotics ընկերության աշխատակիցները մշակել և թողարկել են Cubic անունով մի պրոդուկտ, որը կարող է ծառայել որպես էլեկտրոնային օգնական`ցանկացած տարածք վերածելով ''խելացի տան'':

Ինչպես նշել են նորարարները` Cubic-ը նորաստեղծ մի սարքավորում է, որը բացի հրամաններ կատարելուց, ունակ է նաև լիարժեք շփվել մարդու հետ:

Ներկայումս սարքավորումն օժտված է հետևյալ կարողություններով.

· այն կարող է պատասխանել տիրոջ կողմից տրված հարցերին`անհրաժեշտ ինֆորմացիան փնտրելով տվյալների բազայում կամ համացանցում,

· հետևելով ձայնային հրահանգներին`կառավարել տան կամ գրասենյակի սարքավորումները,

· օգտակար խորհուրդներ տալ, հետևել ճանապարհին, կանխատեսել եղանակն ու բարձրաձայն կարդալ նորությունները,

· խոսող օրացույցի ֆունկցիաներ կատարել, հիշեցնել ծննդյան օրերի և կարևոր ամսաթվերի մասին:

Cubic Robotics-ի աշխատակիցները վստահեցնում են, որ վերը նշված ֆունկցիաներով Cubic-ի հնարավորությունները չեն սահմանափակվում: Անդադար աշխատանքներ են տարվում սարքավորման ֆունկցիաների ավելացման, հնարավորությունների ընդլայնման և կատարելագործման ուղղությամբ: