Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
3Q-ի ոչ այնքան թանկարժեք պլանշետն իր բարակությամբ հավակնում է ռեկորդակրի կոչմանը
03/02/2014 17:26

3Q-ի ոչ այնքան թանկարժեք պլանշետն իր բարակությամբ հավակնում է ռեկորդակրի կոչմանը

3Q ընկերությունը հայտարարել է 7,85 դույմանոց Glaze RC7804F բարակ պլանշետի վաճառքի մասին: Պլանշետի պատյանը մետաղական է, որի հաստությունն ընդամենը 6,44 մմ է: Արտադրողների տվյալներով` այս պլանշետն ամենաբարակն է աշխարհում: Անգամ Retina դիսփլեյով iPad-ն իր 7,5 մմ հաստությամբ զիջում է Glaze RC7804F-ին: Պլանշետի քաշը 295 գրամ է:

3Q Glaze RC7804F-ն ունի 1024 × 768 պիքսել թույլատրությամբ AUO IPS-դիսփլեյ, ինչպես նաև դիմային տեսախցիկ` 3 մպ թույլատրությամբ: Պլանշետի աշխատանքի հիմքում ընկած է Rockchip RK3188, Cortex-A9 քառամիջուկ պրոցեսորը: Այն օժտված է 1Գբ օպերատիվ,  8Գբ ներկառուցված հիշողությամբ: Պլանշետն աշխատում է Android 4.2.2 Jelly Bean համակարգով:

3Q Glaze RC7804F-ի վաճառքի մեկնարկը նախտեսվում է փետրվարի առաջին կեսին: