Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Samsung Galaxy Gear 2-ն ունենալու է միանգամայն նոր տեսք և ճկուն դիսփլեյ
30/01/2014 18:52

Samsung Galaxy Gear 2-ն ունենալու է միանգամայն նոր տեսք և ճկուն դիսփլեյ

Չնայած այն հանգամանքին, որ Samsung Galaxy Gear «խելացի» ժամացույցը համարվում է ամենահայտնին իր տեսակի մեջ, այդուհանդերձ, այն արժանացել է կտրուկ քննադատության: Այժմ Samsung ընկերությունը խոստանում է, որ նոր սերնդի ժամացույցներն արտադրելիս կշտկվեն նախկին բոլոր թերությունները:

Samsung-ի աշխատակիցները ZDNet-ին տեղեկացրել են, որ Samsung Galaxy Gear 2-ը միանգամայն նոր տեսք և ճկուն դիսփլեյ է ունենալու:

Սպասվում է, որ «խելացի» ժամացույցի շնորհանդեսը տեղի կունենա 2014 թվականի ապրիլին, Լոնդոնում:

Apple-ի և LG-ի կողմից գործադրվող ճնշման պատճառով Samsung-ը որոշել է չհետաձգել հաջորդ սերնդի Galaxy Gear-ի շնորհանդեսը, քանի որ այս 2 խոշոր ընկերություններն էլ տվյալ պահին աշխատում են նմանատիպ սարքավորումների մշակման ուղղությամբ: