Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Lenovo-ն պատրաստվում է Google-ից գնել Motorola-ն
30/01/2014 18:42

Lenovo-ն պատրաստվում է Google-ից գնել Motorola-ն

Չինական Lenovo-ն և Google-ը եկել են համաձայնության. Lenovo-ն Google-ից կգնի Motorola Mobility բիզնես-ստորաբաժանումը:

Հիշեցնենք, որ Google ընկերությունը Motorola-ն գնել էր 2012 թվականին: Գործարքի արժեքը կազմել էր 12,5 միլիարդ ԱՄՆ դոլար: Գործարքի շնորհիվ Google-ը ստացել էր Motorola-ի արտոնագրերը կիրառելու իրավունք, ինչպես նաև սմարթֆոնների սեփական արտադրությունը հիմնելու միջոցով Android օպերացիոն համակարգի դիրքերն ամրապնդելու հնարավորություն:

Այնուամենայնիվ, Google-ը որոշել է 2,9 միլիարդ ԱՄՆ դոլարով վաճառել Motorola-ն Lenovo ընկերությանը: Սպասվում է, որ 1.41 միլիարդ ԱՄՆ դոլարը Lenovo-ն կվճարի գործարքի ավարտից անմիջապես հետո՝ 660 միլիոնը կանխիկ և 750 միլիոնը բաժնետոմսերի տեսքով, իսկ մնացած 1,5 միլիարդն ընկերությունը կվճարի 3 տարվա ընթացքում:

Գործարքից հետո Lenovo-ն կպահպանի Motorola-ն որպես անկախ բրենդ, ինչպես և ThinkPad-ը, որը ձեռք էր բերել IBM-ից 2005 թվականին:

Google-ին կշարունակեն պատկանել Motorola Mobility-ի արտոնագրերի մեծամասնությունը:

Գործարքի վերջնական կնքման համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի և Չինաստանի հակամրցակցային մարմինների համապատասխան թույլտվությունը: