Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Թիմ Կուկը խոսել է Apple-ի պլանների մասին
30/01/2014 16:32

Թիմ Կուկը խոսել է Apple-ի պլանների մասին

Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը ներկայացրել է մի շարք հետաքրքիր փաստեր ընկերության պլանների և սպասվող նոր սարքավորումների մասին:

Առաջին նորությունը կապված է Ipod-ի հետ: Իսկզբանե սպառողների շրջանում մեծ սեր վայելող այս սարքավորումը, որը մի ժամանակ նաև օգնել էր Apple-ին դուրս գալ ծանր իրավիճակից, այժմ իր վաճառքի ծավալներով գրանցում է ամենավատ ցուցանիշները: Թիմ Կուկը նշել է, որ բիզնեսի այս ուղղությունը մոտենում է իր մայրամուտին: Հաշվի առնելով այն փաստը, որ Apple-ի կողմից արտադրված նվագարկիչները վերջին անգամ փոփոխություններ են կրել 2013 թվականին, այն էլ` բացառապես կոսմետիկ փոփոխություններ՝ կարելի է ենթադրել, որ Ipod-ի նոր մոդելներ այլևս չեն թողարկվի:

Ընկերության ապագա պլանների հետ կապված՝ Թիմ Կուկը նշել է, որ Apple-ը մտադիր է իր ուշադրությունն ուղղել, այսպես կոչված, բջջային վճարումների ոլորտ, սակայն, միաժամանակ կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է չշտապել բջջային վճարումների համար նախատեսված հատուկ սարքավորման մշակման հարցում:

Նա նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում iPhone 5C-ի վաճառքի ցուցանիշն սպասվածից ավելի ցածր է եղել, իսկ Եվրոպայում գրանցվել է վաճառքի զգալի աճ:

Կուկը նաև հաստատել է, որ Apple-ը պատրաստվում է շուտով նոր սարքավորումներ թողարկել: Ներկա պահին Apple-ի ամենահավանական նախագիծը, որի մասին կարելի է խոսել, iWatch «խելացի» ժամացույցներն են: