Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Intel-ը ներկայացրել է նոր Education Tablet պլանշետը և Classmate PC նեթբուքը
23/01/2014 19:53

Intel-ը ներկայացրել է նոր Education Tablet պլանշետը և Classmate PC նեթբուքը

Bett 2014 կրթական տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակներում Intel ընկերությունը ներկայացրել է նոր դիզայնով Education Tablet դպրոցական պլանշետը և Classmate PC նեթբուքը: Ե՛վ պլանշետը, և՛ նեթբուքն ունեն ամուր կառուցվածք ու կարող են դիմակայել 70սմ բարձրությունից անկմանը, ինչպես նաև պաշտպանված են փոշու և խոնավության ներթափանցումից, ինչն ավելի հարմարավետ է դարձնում դրանց օգտագործումը դպրոցներում:

Education Tablet-ն աշխատում է Android 4.2 համակարգով, աշխատանքի հիմքում ընկած է Intel Atom Z2520 երկմիջուկ պրոցեսորը: 1280×800 պիքսել թույլատրությամբ 10 դյույմանոց պլանշետն ունի 1,2 մպ դիմային և 5 մպ հետին տեսախցիկներ և 2 գբ օպերատիվ հիշողություն:

Intel Classmate PC 10 դյույմանոց նեթբուքը ստեղծվել է Intel Celeron N2806 պրոցեսորի հիման վրա և աշխատում է Windows 8 համակարգով: Այս տարի կներկայացվի նաև Windows 7 և Linux համակարգերով աշխատող տարբերակը, որի հիմքում լինելու է  Intel Celeron N2805 պրոցեսորը: Սենսորային դիսփլեյով նեթբուքն ունենալու է 4գբ օպերատիվ հիշողություն և շրջվող տեսախցիկ: Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում այս նոր մոդելը վաճառքի է ներկայացվելու այս ամիս, իսկԱսիայում վաճառքի սկիզբը նախատեսվում է գարնանը: