Մարտ, 2025
March 2025
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Նոր մարտկոց, որը MacBook-ի աշխատանքը կերկարացնի 53 ժամով
22/01/2014 18:18

Նոր մարտկոց, որը MacBook-ի աշխատանքը կերկարացնի 53 ժամով

Մարտկոցների արտադրությամբ զբաղվող HyperJuice ընկերությունը մարտկոցի նոր մոդել է արտադրել, որի հզարությունը կազմում է 61 000 մԱ/ժ: Ընկերությունը հայտնել է, որ 450 ԱՄՆ դոլար արժողությամբ այս մարտկոցը կարող է երկարացնել MacBook-ի աշխատաանքը 53 ժամով:

Մարտկոցի հզորությունը բավարար է նաև iPhone 5s-ը 40 անգամ լիցքավորելու կամ Retina դիսփլեյով iPad mini-ն 93 ժամ շարունակ օգտագործելու համար:

CES 2014 ցուցահանդեսի ժամանակ ներկայացված այս նորարարությունը հնարավորություն է տալիս զուգահեռ լիցքավորել Apple նոութբուքը ու ևս 2 iOS համակարգով աշխատող սարքավորումներ:

USB-ի համար նախատեսված 2 անցքերը թույլ են տալիս զուգահեռ լիցքավորել MacBook Air-ը  և MacBook Pro-ն, ինչպես նաև 2 iPhone, iPod touch կամ էլ iPad:

Լիցքավորման համար նախատեսված այս ունիվերսալ սարքավոումը շատ տեղ չի զբաղեցնում, այն կարելի է տեղավորել պայուսակի գրպաններից որևէ մեկում:  MBP1.5-222-ի քաշը 1750 գրամ է և այն լիարժեք լիցքավորելու համար 5-ից 6 ժամ է պահանջվում:

HyperJuice-ի մարտկոցների ամենամատչելի մոդելը MBP1.5-060-ն է: Այն 450 գրամ է կշռում և արժե 170 ԱՄՆ դոլար:

Լրահոս