Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վերելակ, որը տեղյակ է, թե ուր եք Դուք ցանկանում գնալ
22/01/2014 18:04

Վերելակ, որը տեղյակ է, թե ուր եք Դուք ցանկանում գնալ

Կգա մի օր, երբ անհրաժեշտություն չի լինի օգտագործել մատները վերելակից օգտվելու համար: Microsoft Research-ն աշխատում է հենց այդ ուղղությամբ: Ընկերության կողմից մշակվել է նոր համակարգ, որը, հիմք ընդունելով Ձեր նախկին սովորություններն և օրվա ժամը, ունակ է կառավարելու վերելակի աշխատանքը և «գուշակելու», թե ուր եք Դուք տվյալ պահին գնում:

«Խելացի» վերելակը ստեղծելու համար Microsoft-ից պահանջվել է երեք ամիս: Այդ ընթացքում համակարգը հետևում էր մարդկանց ամենօրյա անցուդարձին: Այն մանրամասն ուսումնասիրում էր վերելակին սպասող մարդկանց, ինչպես նաև այն, թե ինչպես է շրջակա միջավայրն ու օրվա ժամն անդրադառնում վերելակի օգտագործման հաճախականության վրա: Հետազոտական այս շրջանից հետո Microsoft Research-ը գործարկեց համակարգը, որն սկսեց կառավարել վերելակի աշխատանքը: Ոչ մի «զոհ» չգրանցվեց, և առաջին քայլը հաջողությամբ ավարտվեց:

«Խելացի» վերելակն աշխատում է առանց անհատական մարդկանց տարբերելու: Դրա աշխատանքի հիմքում ընկած են վերելակից օգտվելու հաճախականությունը, ընդհանուր մարդկանց անցուդարձը: Այն ունակ է ճանաչելու յուրաքանչյուրին, ով կմոտենա վերելակին, բայց ոչ հատուկ որևէ մեկին:

Ապագայում նախատեսվում է կատարելագործել վերելակի աշխատանքը՝ հնարավորություն ստեղծելով օգտվել դրանից սենսորային սարքերի միջոցով: Վերելակը կանչելու համար կոճակ սեղմելու կամ առհասարակ սպասելու կարիք այլևս չի լինի: Եթե Ձեր ամենօրյա գրաֆիկից պարզ է դարձել, որ Դուք ժամը 14:00-ին հանդիպման եք 2-րդ հարկում, ապա այդ ժամին առանց կոճակը սեղմելու վերելակը սպասելիս կլինի Ձեզ:

Այն կարող է աշխատել նաև ավելի բարդ գրաֆիկով, օրինակ, երբ մարդիկ գնում են ընդմիջման և սովորականից մի փոքր ուշ են վերադառնում:

Ժամանակ առ ժամանակ Microsoft Research-ը իրական արտադրանք է թողարկում, բայց այս մեկն առայժմ պարզապես փորձարկում է և կոնցեպցիայի ապացույց:

Հուսանք, որ մի օր Ձեր հեռախոսները իրենց մեջ կներառեն այդպիսի հավելված, որը Ձեզ համար ավտոմատ կերպով վերելակ կկանչի: