Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
DELTA-ն ներկայացրել է IN-Flight Wi-Fi ծառայությունը
22/01/2014 17:25

DELTA-ն ներկայացրել է IN-Flight Wi-Fi ծառայությունը

Delta Air Lines ընկերությունը ներկայացրել է In-Flight Wi-Fi նոր ծառայությունը: Եթե թռիչքի տևողությունը չի գերազանցում 2 ժամը, ապա ծառայությունից կարելի է օգտվել՝ վճարելով ընդամենը 1,95 ԱՄՆ դոլար: Կախված չվերթի տևողությունից և ուղղությունից՝ ծառայության արժեքը կարող է ավելանալ:

Գաղտնաբառը թույլ է տալիս զեղչված գնով օգտվել համացանցից և Mobile Messaging հավելվածից:

Համակարգիչներով և պլանշետներով համացանցից ամբողջ օրն օգտվելու համար ուղևորները պետք է վճարեն 14 ԱՄՆ դոլար:

Այն հարցին, թե արդյո՞ք In-Flight Wi-Fi-ը պատասխան ծառայություն է SouthWest-ի մատուցած ծառայություններին, Delta Air Lines-ի մամուլի խոսնակը պատասխանել է. «Իր բնույթով շրջագայության ինդուստրիան բավականին մրցունակ է, և պետք է միշտ տեղյակ լինել, թե ինչ են անում քո մրցակիցները»: