Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Yandex-ը կօգնի Facebook-ին «գրավել» ռուսական շուկան
15/01/2014 16:14

Yandex-ը կօգնի Facebook-ին «գրավել» ռուսական շուկան

Այժմ, օգտվելով ռուսական Yandex որոնողական համակարգից, ստացված արդյունքներում կարելի է հանդիպել նաև ֆեյսբուքյան հայտարարությունների ու մեկնաբանությունների: Սա հնարավոր է դարձել Facebook-ի և Yandex-ի համագործակցության շնորհիվ:

Yandex-ի պաշտոնական կայքից կարելի է տեղեկանալ, որ այսուհետ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի և Թուրքիայի Yandex որոնողական համակարգի օգտատերերի համար հասանելի կլինեն նաև ֆեյսբուքյան հայտարարությունները:

Ռուսական շուկայում Vkontakte սոցիալական կայքի հետ մրցակցող Facebook-ի համար այս համագործակցությունը մեծ առաջխաղացում է:

Նշենք, որ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր հարցազրույցներից մեկում Vkontakte-ն Facebook-ի կլոն է  անվանել: «Նրանց մոտ այնքան հիանալի է ստացվել կլոնավորել Facebook-ը, որ 10 տարվա մեր գործունեության ընթացքում այդպես էլ չկարողացանք գերազանցել նրանց Ռուսաստանում», – ասել է Մարկ Ցուկերբերգը:

Բացի Facebook-ից, Yandex-ը համագործակցում է նաև Թվիթերի և Vkontakte սոցիալական կայքերի հետ: Դա օգտատերերին ավելի մեծ ծավալի տեղեկատվություն տրամադրելու հնարավորություն է տալիս:

Yandex-ը, լինելով որոնողական համակարգ, իր «պարտքն է համարում» օգտատերերի համար տեղեկատվություն ապահովել հավասարապես բոլոր սոցիալական կայքերից:

Սպասվում է, որ Facebook-ի հետ համագործակցության արդյունքում տեղեկատվության ծավալները զգալիորեն կմեծանան, ինչը շատ շահութաբեր կլինի Yandex-ի համար:

Facebook-ն էլ է, անկասկած, շահողի դերում: Այս ճանապարհով կայքի պարունակությունը հասանելի կլինի պոտենցիալ օգտատերերին: