Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայկական արտադրության առաջին պլանշետները կարժենան 180 ԱՄՆ դոլար
19/12/2013 19:39

Հայկական արտադրության առաջին պլանշետները կարժենան 180 ԱՄՆ դոլար

Հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc․(Armtab Technologies) ընկերությունը, որը Հայաստանում զբաղվում է պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեությամբ, մտադիր է իր գործունեության առաջիկա երեք տարվա ընթացքում «հայկական» պլանշետների արտադրությունը 10 հազարից հասցնել 50 հազարի:

Պլանշետի գինը կլինի 180 ԱՄՆ դոլար, ինքնարժեքը` 135 ԱՄՆ դոլար:

Առաջիկա մեկ տարում ընկերությունը արտադրություն կներդրվի 1 մլն 350 հազար ԱՄՆ դոլար, երրորդ տարում` 6 մլն 750 հազար ԱՄՆ դոլար:

Ընկերությունը նախատեսում է նաև համագործակցություն հաստատել պլանշետների արտադրության ամերիկյան Minno գրասենյակի հետ, որը կստանա Հայաստանի կազմակերպության թողարկած բոլոր պլանշետները և կզբաղվի դրանց իրացմամբ և առաքմամբ:

Նշենք, որ արտադրության շրջանակում արդեն իսկ ցուցադրվել են անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 և 10.1 դյույմանոց էկրանով, 3G և WiFi հնարավորություններով:

Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվել է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ-ում և Հոնկոնգում: