Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
IBM-ը նշել է առաջիկա 5 տարվա առավել սպասված 5 նորամուծությունները
18/12/2013 20:03

IBM-ը նշել է առաջիկա 5 տարվա առավել սպասված 5 նորամուծությունները

IBM ընկերությունն, ըստ ձևավորված ավանդույթի, հրապարակել է Five in Five ցանկը՝  ներկայացնելով առաջիկա հինգ տարվա առավել սպասված հինգ տեխնոլոգիական նորամուծությունները: Նորամուծություններից մեկը վերաբերում է «ամպային տեխնոլոգիաներին», որոնք առավել մեծ զարգացում կապրեն կրթության և առողջապահության ոլորտներում: Սպասվում է նաև, որ խանութները, հատուկ տեխնոլոգիական ծրագրերի միջոցով, անհատական մոտեցում կցուցաբերեն հաճախորդներին: Լայն տարածում կստանան «սեփական թվային պահակ» ծառայությունները: Նորամուծական զարգացումներ են սպասվում «խելացի» քաղաքներների մասով: