Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Power UP 3.0 հավելվածը թույլ է տալիս կառավարել թղթե ինքնաթիռ
17/12/2013 16:31

Power UP 3.0 հավելվածը թույլ է տալիս կառավարել թղթե ինքնաթիռ

AppStore-ում հայտնվել է նոր հավելված, որը հատուկ արտադրված միկրոշարժիչի օգնությամբ սովորական թղթից պատրաստված ինքնաթիռը դարձնում է կառավարելի: Նոր Power UP 3.0 հավելվածը թույլ է տալիս մինչ 55մ հեռավորության վրա կառավարել թղթե ինքնաթիռը:

Հավելվածից օգտվելու համար նախ անհրաժեշտ է շարժիչն ամրացնել թղթե ինքնաթիռի վրա, այնուհետև բեռնելով հավելվածը՝ այն միացնել շարժիչի վրայի միկրոչիպին: Տեխնիկական մասն ավարտելուց հետո պետք է թղթե ինքնաթիռն ուղղակի նետել օդը և սմարթֆոնի միջոցով այն կառավարել:

Որպեսզի ինքնաթիռը շրջադարձ կատարի, հարկավոր է սմարթֆոնը թեքել աջ կամ ձախ, իսկ հորիզոնական ուղղությամբ շարժվել համար հարկավոր է սմարթֆոնը պահել վերև կամ ներքև:

Հավելվածում նշվում է ինքնաթիռի շեղման անկյունը, բարձրությունը, մարտկոցի լիցքավորման աստիճանը և այլ տվյալներ:

Մեկ լիցքավորմամբ ինքնաթիռը կարող է օդում մնալ մոտ 10 րոպե: