Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Օպերացիոն հիշողությունը գնալով «թանկանում է»
16/12/2013 15:13

Օպերացիոն հիշողությունը գնալով «թանկանում է»

Համակարգչային բաղադրիչների և աքսեսուարների շուկայում նկատվում են ոչ հաճելի զարգացումներ: Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ օպերացիոն հիշողության DRAM մոդուլների գինը շարունակ աճում է:

Այս տարվա սեպտեմբերին Չինաստանի Hynix Fab1 և Fab2 գործարաններում տեղի ունեցած հրդեհից հետո իրավիճակն առավել է սրվել՝ շուկայում DRAM մոդուլների առաջարկի անկման պատճառով:

Այս տարվա սեպտեմբերին Corsair ընկերության արտադրության 8GB-անոց DDR3-ն արժեր 72 ԱՄՆ դոլար, իսկ այսօր արդեն այն վաճառվում է 93 ԱՄՆ դոլարով: Մեկ տարի առաջ այն կարելի էր գնել 36 ԱՄՆ դոլարով:

Kingston ընկերության 8GB-անոց DDR3-ը երեք ամսում թանկացել են 13 ԱՄՆ դոլարով:

Ըստ վերլուծաբանների գնահատականներին, այս տարի DRAM մոդուլների համաշխարհային շուկայի ծավալը կկազմի շուրջ 35,2 մլրդ ԱՄՆ դոլար: Կանխատեսվում է, որ հաջորդ տարի ցուցանիշը կգերազանցի 40 մլրդ ԱՄՆ դոլարը:

AMP