Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վաճառքի ցուցանիշով Windows 8-ը զգալի զիջում է Windows 7-ին
12/12/2013 16:04

Վաճառքի ցուցանիշով Windows 8-ը զգալի զիջում է Windows 7-ին

Microsoft ընկերության Windows 8/8.1 օպերացիոն համակարգի վաճառքի ծավալները զգալի զիջում են Windows 7-ի վաճառքի ծավալներին: Նման տվյալներ է ներկայացրել NetApplications-ը՝ համեմատության մեջ դնելով Windows 8/8.1-ի և Windows 7-ի վաճառքի ցուցանիշները՝ համապատասխանաբար 2009-2010թթ. և 2012-2013թթ.:

Վերլուծաբանները կարծում են, որ նման զարգացումը պայմանավորված է աշխարհում անհատական համակարգիչների վաճառքի ծավալների անկմամբ, ինչպես նաև Microsoft-ի կողմից նոր օպերացիոն համակարգին տրված «նորարարական տեսքով»:

Այս տարվա նոյեմբեր ամսվա տվյալներով, Windows 8-ի թողարկման պահից 14 ամիս անց, Windows 8/8.1-ի շուկայական մասնաբածինը կազմել է 9,3%, այն դեպքում, երբ համադրելի ժամանակահատվածում Windows 7-ի մասնաբաժինը գերազանցել էր 20%-ը: