Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Acer-ը վաճառքի է հանել Aspire Z3-600 համակարգիչը
09/12/2013 11:58

Acer-ը վաճառքի է հանել Aspire Z3-600 համակարգիչը

Acer ընկերությունը շարունակում է իր «կոմպակտ» անհատական համակարգիչների արդիականացումը: Այս անգամ ընկերությունը ներկայացրել է Aspire Z3-600 համակարգիչը, որն օժտվել է 21,5 դույմանոց Full HD էկրանով:

Համակարգչի վրա տեղադրվել է intel pentium J2850 պրոցեսոր, որի հզորությունը կազմում է 2,4GHz:

Aspire Z3-600-ի ներքին հիշողությունը կազմում է 720 GB, իսկ օպերատիվը` 4 GB:

Համակարգչի վրա տեղադրվել է նոր սերնդի մարտկոց, որի շնորհիվ առանց հոսանքին միացման համակարգիչն աշխատում է մոտ 2,5 ժամ:

Z3-600-ի գինը կազմում է 750 եվրո: