Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
AppCON 2013. Կոնֆերանս՝ նվիրված Հայաստանի բջջային բովանդակության զարգացմանը
21/11/2013 21:41

AppCON 2013. Կոնֆերանս՝ նվիրված Հայաստանի բջջային բովանդակության զարգացմանը

Վաղը՝ նոյեմբերի 22-ին, Երևանում տեղի կունենա «AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» կոնֆերանս: Այն կազմակերպում է «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» Հիմնադրամը՝ «Արմենտել» ՓԲԸ (Beeline) աջակցությամբ: Կոնֆերանսի կազմակերպման նպատակի և քննարկման ներկայացված թեմաների շուրջ Geek.am-ը զրուցել է «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» Հիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանի հետ:

– Պրն. Չախալյան, ո՞րն է AppCON 2013 կոնֆերանսի նպատակը:

– AppCON 2013 կոնֆերանսի հիմնական նպատակն է աջակցել հայկական բջջային բովանդանդակության զարգացմանը, որին հասնելու համար տեսնում եմ երկու ուղի՝ ստեղծել նոր հավելվածներ ու ապահովել դրանց առաջխաղացումը, ինչու չէ նաև աջակցել արդեն ստեղծված նախագծերին: Բացի իր այս հիմնական նպատակին ծառայելուց՝ կոնֆերանսը կօգնի նաև հաստատել նոր բիզնես կապեր և գտնել համագործակցության նոր եզրեր:

Հարկ է նշել, որ այսօր Հայաստանում ծրագրավորման մակարդակը բավականին բարձր է: Ծրագրավորողների մեծ մասը աշխատում է արտասահմանյան ընկերությունների համար: Սա շատ գովելի է: Միևնույն ժամանակ, սա խոսում է այն մասին, որ հայաստանյան բիզնես միջավայրը, ինչպես նաև պետական հատվածը առայժմ այքան էլ չեն կարևորում բջջային բովանդակության ուղղությունը: Միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում է նկատվում «հայկական» բջջային հավելվածների ոլորտի  որոշակի ակտիվացում, ինչը լավ միտում է:

– Ո՞վքեր են կոնֆերանսի մասնակիցները:

– Կոնֆերանսին հրավիրված են մասնակցելու ծրագրավորողներ, բջջային ծրագրավորմամբ հետաքրքրվող մասնագետներ, ինչպես նաև բիզնեսի, կրթության, մշակույթի, առողջապահության և հասարակական գործունեության այլ ոլորտների ներկայացուցիչներ:

– Ի՞նչ թեմաներ են քննարկվելու կոնֆերանսի ժամանակ: Ովքե՞ր են հանդես գալու ելույթներով:

– Կոնֆերանսին հրավիրված են շատ հետաքրքիր հյուրեր: «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը կխոսի բջջային բովանդակության զարգացման գործում հեռահաղորդակցության ընկերության դերի մասին: «Microsoft»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը հանդես կգա «Microsoft-ի փորձը. Հայալեզու հավելվածների զարգացումը ОС Windows Phone բազայի հիման վրա» զեկույցով:

Ունենք հյուրեր Ռուսաստանից: SPB TV ընկերության զարգացման և էլեկտրոնային բովանդակության գծով տնօրեններ Դմիտրի Ֆիլիպովը և Պյոտր Շերբակովը կխոսեն Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում բջջային հավելվածների շուկայի միտումների մասին:

Հայաստանում բիզնեսի համար բջջային հավելվածների ստեղծման իրենց փորձը կներկայացնի mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի տնօրեն Մարիամ Դավթյանը: PicsАrt ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը կներկայացնի հանրահյատ այս նախագծի հաջողության բանաձևը:

Կոնֆերանսի երկրորդ մասում կլինեն քննարկումներ՝ երկու ողղությամբ՝ «Բջջային տեխնոլոգիաները բիզնեսում» և «Բջջային տեխնոլոգիաների և բջջային բովանդակության զարգացումը հանրային ոլորտում» թեմաներով:

– «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» Հիմնադրամն ի՞նչ ծրագրեր ունի առաջիկայում:

– Մեր հիմանդրամը հաջորդ տարվա ընթացքում կիրականացնի գործնական մեծ աշխատանք, որի արդյունքում կստեղծվեն մեծ քանակությամբ հայկական բովանդակությամբ արդյունավետ հավելվածներ: Մենք պատրաստվում ենք կոնֆերանսի ընթացքում մանրամասն ներկայացնել մեր առաջիկա ծրագրերը, այնպես որ, բոլորին հրավիրում եմ: Կարծում եմ բավական հետաքրքիր կլինի:

AMP