Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կալիֆորնիայի մեքենաները կունենան էլեկտրոնային պետհամարանիշեր
09/09/2013 15:46

Կալիֆորնիայի մեքենաները կունենան էլեկտրոնային պետհամարանիշեր

Օրերս Կալիֆորնիայի պարլամենտը ընդունել է օրենք, ըստ որի շուտով շրջանառության մեջ կմտնեն էլեկտրոնային պետհամարանիշերը:

Էլետրոնային պետհամարանիշը հասարակ էկրան է, որի վրա ցուցադրվող պատկերը որոշում է ոստիկանությունը: Համակարգը կառավարվելու է ոստիկանական կենտրոնական սերվերից:

Նման պետհամարանիշերը ոստիկաններին նաև հնարավորություն են տալիս պետք եղած դեպքում փոխել համարանիշի էկրանի պարունակությունը: Գողացված մեքենաների պետհամարանիշերը անմիջապես ցույց կտան STOLEN (գողացված) բառը, չապահովագրված մեքենաների համարանիշերի վրա կհայտնվի UNINSURED, իսկ սպառված համարանիշերի վրա` EXPIRED բառը: Վարորդներն իրենց հերթին հնարավորություն կունենան առցանց փոխել իրենց պետհամարանիշը:

Նոր պետհամարանիշերի ներդրման առաջաին փորձը պետք է ավարտվի 2017թ.-ի սկզբին: Փորձարկման ընթացքում կփոխվեն Կալիֆորնիական մեքենաների 0.5%-ի պետհամարանիշերը:

Նոր համակարգի ներդման դրական կողմերի հետ մեկտեղ գոյություն ունեն նաև շատ բացեր, որոնք պետք է ճիշտ լուծումներ ստանան: Առաջին հերթին համակարգը, որն աշխատելու է հեռախոսային ցանցի միջոցով, կարող է բավական անվտանգ չլինել, ինչն էլ կարող է բերել անօրինական միջամտությունների: Էլեկտրոնային համարների տեղադրումը կարող է հնարավորություն տալ ոստիկանությանը հետևել բոլոր ավտոմեքենաներին, ստուգել դրանց առագությունը, գտնվելու վայրը և այլն: Քաղաքացիների ինտերնետային տվյալների հավաքագրման մասին տեղեկությունները մեծ աղմուկ բարձրացրեցին ԱՄՆ-ում, պետհամարանիշերի դեպքում դժգոհությունների ալիքը կարող է շատ ավելի մեծ լինել: