Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
HDD կոշտ կրիչների գները շարունակում են բարձր մնալ
02/09/2013 13:54

HDD կոշտ կրիչների գները շարունակում են բարձր մնալ

Վերջին տարիներին զգալի փոփոխությունների է ենթարկվել HDD (Hard Drive Disk) կոշտ կրիչների (վինչեստերների) շուկան: 2011թ.-ի վերջին Թաիլանդում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով միանգամից ավերվեցին կոշտ կրիչների արտադրությամբ զբաղվող մի քանի խոշոր ձեռնարկություններ, ինչի հետևանքով աշխարհում HDD կոշտ կրիչների արտադրության ծավալները նվազեցին 50%-ով, իսկ գներն աճեցին 1.5-2 անգամ: Դրանից հետո շուկայում ընթացան կլանումների և միաձուլումների ակտիվ գործընթացներ, և այս պահի դրությամբ աշխարհում կա HDD կրիչներ արտադրող միայն 3 ընկերություն`  Seagate, Western Digital և Toshiba:

Չնայած այն բանին, որ ջրհեղեղի հետևանքները վերացված են, HDD-ների գները չեն շտապում վերադառնալ նախկին մակարդակին: Վերջին տարիներին HDD-ների շուկայում արձանագրված գները հետևյալն են. 2010թ. դեկտեմբեր` 4.5 ցենտ 1 ԳԲ համար, 2011թ. հունիս` 3.67 ցենտ 1 ԳԲ համար և 2013թ.-ի փետրվար 4.67 ցենտ 1 ԳԲ համար: