Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Leap Motion. Համակարգչի կառավարման բոլորովին նոր մեխանիզմ
24/07/2013 01:07

Leap Motion. Համակարգչի կառավարման բոլորովին նոր մեխանիզմ

Համակարգչի մասին մեր ունեցած բոլոր պատկերացումները շուտով կարող են կտրուկ փոխվել` համադասարանցի այս երկու ընկերների հայտնագործության շնորհիվ:

Դևիդ Հոլցն ու Մայքլ Բաքուոլդը նոր սարք են մշակել, որը կարող է մկնիկի քլիքերը վերածել ձեռքի ալիքաձև շարժումների: Համակարգիչը ղեկավարելու այս նոր մեխանիզմը տղաներն անվանել են Leap Motion:

«Ես պետք է կարողանամ օգտվել ցանկացած համակարգչից` առանց որևէ լեզվի իմացության: Իմ գործողությունները պետք է կառավարվեն բնազդորեն` անում եմ այն, ինչը ճիշտ եմ գտնում, իսկ տեխնոլոգիան պետք է հասկանա ինձ»,- նորամուծության շնորհանդեսի ժամանակ նշել է Բաքուոլդը:

Leap Motion-ը փոքրիկ սմարթֆոն հիշեցնող ղեկավարման վահանակ է` տեղադրված մոնիտորի մոտ` սեղանի վրա: Վահանակը կարող է վերահսկել նույնիսկ ամենաչնչին շարժումները` ընդհուպ մինչև 0.001մմ: