Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
HTC-ն թողարկել է HTC One Mini սմարթֆոնը
18/07/2013 18:00

HTC-ն թողարկել է HTC One Mini սմարթֆոնը

HTC կորպորացիան պաշտոնապես ներկայացրել է HTC Once Mini սմարթֆոնը: Սմարթֆոնում տեղադրված է Qualcomm Snapdragon 400 չիփսեթը՝ երկմիջուկային Krait 300 պրոցեսորով: Սմարթֆոնն աշխատում է Android 4.2.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: Օպերացիոն հիշողությունը կազմում է 1GB: Ներքին հիշողությունը 16GB է, ընդլայնման հնարավորություն չկա: Մարտկոցի հզորությունը՝ 1800 mAh, ինչը հնարավորություն է տալիս  13.2 ժամ խոսել կամ 692 ժամ աշխատել սպասողական ռեժիմում:

Սմարթֆոնն ունի 4.3″ տրամագծով էկրան՝ S-LCD2, 1280 x 720 կետայնությամբ և  Corning Gorilla Glass 3 պաշտպանական համակարգով: Դիմային տեսախցիկը 1.6MP է, իսկ հիմնականը՝ 4MP UltraPixel: Ի տարբերություն HTC One-ի, Mini-Ի տեսախցիկում բացակայում է օպտիկական կայունացման համակարգը:

Սմարթֆոնում տեղադրված են՝ Bluetooth 4.0, Wi-FI, GPS +GLONASS: Սմարթֆոնի չափսերը՝ 132 x 63,2 x 9,25 մմ, քաշը՝ 122 գ.: Մոտավոր գինը՝ 450 եվրո: