Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի 19-ին կթողարկվի Angry Birds Star Wars II-ը
16/07/2013 14:56

Սեպտեմբերի 19-ին կթողարկվի Angry Birds Star Wars II-ը

Rovio ընկերությունը հայտարարել է, որ 2012թ.-ի նոյեմբերին թողարկված Angry Birds սիրված խաղի Star Wars տարբերակը շուտով կունենա շարունակություն: Angry Birds Star Wars II-ը կթողարկվի 2013թ.-ի սեպտեմբերի 19-ին: Ընկերությունը նաև թողարկել է խաղի նոր հնարավորություններին նվիրված տեսահոլովակ:

Նշենք, որ խաղում բավական շատ նորամուծություններ կան: Առաջին անգամ հնարավոր կլինի խաղալ խոզուկների կողմից՝ ընդդեմ թռչնակների: Առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ հնարավորություն է տրվում հատուկ Telepod խաղալիք-թռչնակների սքանի միջոցով խաղի մեջ ներառել նոր թռչնակների: Սքանն իրականացվում է սմարթֆոնի տեսախցիկի միջոցով:

 Ավելացնենք նաև, որ եթե Angry Birds Star Wars-ը հիմնված է «Աստղային Պատերազմներ» ֆիլմի 4,5 և 6 մասերի վրա, ապա  Angry Birds Star Wars II-ը՝ 1, 2 և 3: