Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Նոր հարթություն Տվյալագիտությունում․ PyData-ի հերթական հանդիպումը
29/01/2024 14:49

Նոր հարթություն Տվյալագիտությունում․ PyData-ի հերթական հանդիպումը

Տվյալագիտությունն ու տվյալների ուսումնասիրությունը և կառավարումը շարունակում են իրենց դիրքերն ամրապնդել աշխարհում՝ մարդկանց ներկայացնելով տվյլաների հետ աշխատելու նորանոր հնարավորություններ։ Հենց այս ոլորտում լավագույն փորձն ուսումնասիրելուն, նոր մոտեցումներն ու տեխնոլոգիաները քննարկելուն ,տվյալների կառավարմանը, վերլուծությանն ու տեսականացմանն է ուղղված միջազգային PyData ցանցի աշխատանքը։

PyData-ն ամերիկյան NumFOCUS ոչ առևտրային կազմակերպության կրթական ծրագիրն է, որը օգտատերերի ու ծրագրավորողների միջազգային համայնքին հարթակ է տրամադրում իրենց գաղափարները կիսելու և միմյանցից սովորելու համար։ PyData-ի ուսուցողական հոլովակներն ու դասընթացները մասնակիցներին են ներկայացնում վերջին ծրագրային հնարավորությունները և դրանց օգտագործման նորագույն օրինակները։

Ծրագրի օգտատերերը, նորեկներն ու դասընթացավարները կարող են կիսել իրենց փորձը և սովորել՝ ինչպես լուծել ամենադժվար խնդիրները՝ կառուցելով ավելի ուժեղ համայնք։

PyData-ն 2023թ․-ին Երևանում անցկացրել է հանդիպումների նոր շարք՝ սկսած հոկտեմբեր ամսից։ Առաջին հանդիպման խոսնակն էր Գաբոր Զարնյասը, ով խոսեց DuckDB-ի ստեղծման պատմության, տվյլաների բազաների կառավարման համակարգերի աշխատանքի մասին։ Նոյեմբերին տեղի ունեցած հանդիպման խոսնակն էր Նիկոլայ Կարպովը՝ NVIDIA ընկերությունից, ով ներկայացրեց խոսքի տվյալների հավաքակազմի պատրաստման քայլերի, մետատվյալների վերլուծության, խոսքի ճանաչման, տեքստի նորմալիզացիայի մասին։

2023 թվականի վերջին հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերին, որտեղ YerevaNN գիտահետազոտական լաբորատորիայի Մեքենայագիտության Հետազոտող Վահան Հուրոյանն իր ելույթի ընթացում ներկայացրեց համակարգչային տեսողության համար ինքնավերահսկվող ուսուցման (SSL) վերջին զարգացումները, ոլորտի մարտահրավերները և ապագա ուղղությունները:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2024թ․ հունվարին PMI Science գիտահետազոտական կենտրոնում։ Այն նվիրած էր Վեկտորային տվյլաների բազաների աշխատանքին։ Խոսնակը Supabase ընկերության Ծրագրային ապահովման ինժեներ Եգոր Ռոմանովն էր։

Հանդիպումներն իրականացվում են Ֆիլիպ Մորրիսի PMI Science Գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ։ Կենտրոնը մեծ ներդրում ունի Հայաստանում տվյալագիտության զարգացման մեջ և կարևորում է նմանատիպ ծրագրերը։ Գիտահետազոտական կենտրոնը նաև աջակցում է գիտության զարգացմանն ուղղված զանազան ծրագրերի, որոնց շնորհիվ հայ գիտնականները հնարավորություն են ստանում իրենց գիտելիքն ու փորձը փոխանակել աշխարհի տարբեր գիտնականների հետ։

Հանդիպման կազմակերպիչ-հովանավորներն են «Դատամոտուս» ընկերություն ու ՀԱՀ Գիտության ու ճարտարագիտության Աքյան կենտրոնը։

Լրահոս