Categories: Tech

Մեկնարկում է արհեստական բանակության վերաբերյալ Դատաֆեստ Երևան չորրորդ համաժողովը

Սեպտեմբերի 8-ին, ժամը` 09:40-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկելու է արհեստական բանականության վերաբերյալ Դատաֆեստ Երևան միջազգային համաժողովը, որն արդեն չորրորդ տարին է համախմբում բազմաթիվ երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։

Դատաֆեստ Երևան համաժողովը նպատակ ունի խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի և արտերկրի մասնագետների համար ստեղծելով հարթակ՝ որտեղ նրանք կկարողանան հաղորդակցվել, կիսվել իրենց փորձով և նոր կապեր հաստատել։

Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից են, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Լիտվայից, Գերմանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանից, և այլն։ Դատաֆեստ Երևան 2023-ի շրջանակում ելույթներով հանդես կգան ոլորտի առաջատար այնպիսի կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ HuggingFace, DeepMind, Amazon Web Services, WANNA, Microsoft, University of Zurich և այլն: Նախատեսված ելույթները ներկայացնելու են տվյալագիտության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները և տեղի ունեցող զարգացումները։

Միջոցառումն անցկացվելու է անգլերենով։ Ելույթների ձայնագրությունները հրապարակվելու են հաջորդիվ: Համաժողովի կայքը հասանելի է գրանցման և այլ մանրամասների համար: Համաժողովը նախատեսված է տվյալագիտության, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման ոլորտում աշխատող մասնագետների, ինչպես նաև բնագավառի բարձր կուրսերի ուսանողների համար։

Միջոցառման հովանավորներն են Cognaize (Քոգնայզ), Digitain (Դիջիթեյն), IntentAI (ԻնթենթԷյԱյ), WorldQuant (ՈւորլդՔուանթ), Adobe (Ադոբ), One Market Data (Ուան մարքեթ դեյթա), Plat.AI (Պլատ.ԷյԱյ), SDG (ԷսԴիՋի) և Simply Technologies (Սիմփլի Թեքնոլոջիս) ընկերությունները:

Միջոցառման կազմակերպիչն է Դատաֆեսթ Երևան հասարակական կազմակերպությունը։

Recent Posts

«Կասպերսկի»-ն նշել է «սև ուրբաթ»-ին առցանց խարդախությունների տարածված սխեմաները

«Սև ուրբաթ»-ին ընդառաջ «Կասպերսկի» ընկերությունը հաշվետվություն է հրապարակել առցանց շոփինգի ոլորտում արդիական կիբեռսպառնալիքների մասին: Հաշվետվության համաձայն՝ 2023-ին աշխարհում հայտնաբերվել է…

1 day ago

Team Telecom Armenia-ի նոր սերնդի կապը Մեղրիի ու Իջևանի «Լոֆթ» կենտրոններում

Կարևորելով մարզերի զարգացումը և սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացվող ծրագրերը՝ Team Telecom Armenia-ն սկսում է համագործակցությունը «Լոֆթ»-ի հետ՝ նպաստելու մարզերում երիտասարդների…

2 days ago

7-րդ «Հայաստան – ճարտարագիտական շաբաթը» կհամախմբի ճարտարագիտության, գիտության և արվեստի առաջատար փորձագետներին

«Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումների շարքը, որը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և…

5 days ago

Մեկնարկում են անվճար դասընթացներ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF) և Հայ Հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը (AITC / Armenian-Indian Center for Excellence in …

6 days ago

Լիցքավորի՛ր էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը

Team Telecom Armenia-ն և Visa-ն գրավիչ առաջարկ են ներկայացնում էլեկտրական մեքենաների վարորդների համար․ Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններում վճարումը…

1 week ago

Կասպերսկի. Lazarus-ն աշխարհով մեկ գրոհում է կազմակերպությունները՝ օգտագործելով լեգիտիմ ԾԱ

«Կասպերսկի» ընկերությունը բացահայտել է Lazarus հանցավոր կիբեռխմբի՝ լեգիտիմ ԾԱ-ի կիրառմամբ նոր արշավ, որը թիրախավորում է կազմակերպություններն աշխարհով մեկ: Ընկերությունը հայտնում…

1 week ago