Categories: Tech

Տեղի ունեցավ ԱՏՁՄ արտահերթ համաժողովը

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) արտահերթ համաժողովը: Համաժողովի ընթացքում քննարկվեցին ԱՏՁՄ անդամների կողմից առաջադրված մի շարք առանցքային հարցեր ԱՏՁՄ կանոնադրության և հետագա ծրագրերի վերաբերյալ։ Քվեարկությամբ ընդունվեցին կանոնադրական փոփոխություններ։ Անցկացվեցին ԱՏՁՄ նախագահի և վարչության արտահերթ ընտրություններ։

Բացման խոսքով հանդես եկան ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը՝ ողջունելով ներկաներին։

«ԱՏՁՄ անդամների թիվը վերջին ամիսներին հետևողականորեն աճում է, ինչի առիթով ձևավորվել է պահանջ՝ կրկին հանդիպելու ամբողջական կազմով ու քննարկելու օրակարգային և ռազմավարական մի շարք հարցեր։ Որպես Հայաստանում խոշորագույն տեխնոլոգիական միություն՝ մենք նախընտրում ենք օպերատիվ կերպով արձագանքել բոլոր ներքին ազդակներին և առաջարկել արդյունավետ լուծումներ», – նշեց Ալեքսանդր Եսայանը։

Համաժողովին ընտրված ԱՏՁՄ նախագահը և վարչության անդամներն ավանդաբար` մինչև հաջորդ համաժողովը, միության աշխատակազմի հետ կյանքի կկոչեն անդամների շահերի պաշտպանության և ռազմավարական նախագծերի արդյունավետ ու հետևողական իրագործման առաքելությունը։

«ԱՏՁՄ շուրջ 130 անդամ ընկերությունները և աշխատակազմն արդյունավետ կերպով համագործակցում են՝ մեր ռազմավարական նախագծերի հարիր իրագործման համար։ Վերջին իրադարձությունները, կապված դրամի արժևորման ու համայնքի կողմից արտահայտված բողոքի արդյունքների հետ, ևս մեկ անգամ եկան հավաստելու, թե որքան ազդեցիկ և ուժեղ կարող է լինել համայնքի ձայնը, երբ այն միասնական է»,- նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրենը։

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Միության նախագահի ընտրությունը։ Առաջադրված էին վարչության երկարամյա ներկայացուցիչներ Ալեքսանդր Եսայանի, Արման Պողոսյանի և Գևորգ Սաֆարյանի թեկնածությունները։ Ձայների մեծամասնությամբ ԱՏՁՄ նախագահ ընտրվեց Ալեքսանդր Եսայանը:

ԱՏՁՄ վարչության անդամներ ընտրվեցին Արտավազդ Մինասյանը (Krisp LLC), Արման Պողոսյանը (Instigate CJSC), Գևորգ Սաֆարյանը (Limetech LLC), Խաչիկ Նազարյանը (VMware LLC), Մանուկ Հերգնյանը (Granatus Ventures CJSC), Արտակ Չոփուրյանը (Instigate Mobile CJSC), Սաթենիկ Մնացականյանը (Leviathan CJSC), Նարեկ Վարդանյանը (TCF LLC), Արսեն Բաղդասարյանը (DataArt․AM LLC), Արման Աթոյանը (X-Tech LLC): Վերստուգողներ ընտրվեցին Աշոտ Ալիխանյանը (Anania Shirakatsy Armenian National Lyceum) և Սոֆի Մեհրաբյանը (Macadamian AR CJSC):

Հիշեցնենք, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանի ամենամեծ ոլորտային բիզնես միությունն է, որն այս պահին միավորում է առաջատար տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 130 ընկերությունների և ոլորտում ընդգրկված շուրջ 15000 մասնագետների համայնք։ Միությունն իրականացնում Է ոլորտի կազմակերպությունների շահերի պաշտպանությանն ուղղված գործունեություն, տարեկան անցկացնում է տասնյակից ավել ոլորտային նախագծեր, այդ թվում՝ հիմնադրել և զարգացնում է «Արմաթ» ազգային կրթական ծրագիրն ու տարածաշրջանի խոշորագույն «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսն ու համաժողովը։  

Recent Posts

Տարբերվի՛ր հայկական հեռախոսազանգով․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Team-ը նոր նախագիծ են ներկայացրել

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն  Հայկ Եսայանը հայտարարեցին…

10 hours ago

AITC/EIF կենտրոնը Python հիմունքներ դասընթացին ընդառաջ տեղեկատվական հանդիպում կանցկացնի

AITC/EIF կենտրոնը հրավիրում է Python հիմունքներ դասընթացով հետաքրքրվող  անձանց փետրվարի 20-ին ժամը 16։00-ին կայանալիք տեղեկատական օրվան։  Python-ը ամենահայտնի և պահանջարկ…

10 hours ago

Կասպերսկի. Թոփ-մենեջերների և ՏԱ-մասնագետների միջև թյուրըմբռնումը ընկերությունների 62%-ում հանգեցրել է կիբեռմիջադեպերի

«Կասպերսկի» ընկերության գլոբալ հարցման տվյալներով՝ թոփ-մենեջերների կեսից ավելին (62%) ընդունում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության բաժնի հետ թյուրըմբռնումը…

15 hours ago

Վիվա-ՄՏՍ. Traction ծրագիրը կներկայացնի 8 ընկերություն՝ դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ը միավորել են ուժերը «Քաթըլիսթ» հիմնադրամի հետ՝ Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի երրորդ շրջափուլի իրագործման նպատակով Հայաստանի…

1 day ago

Team Telecom Armenia. ԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնում այսօր բացվեցին տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիաներ, որոնք ուսումնական գործընթացը կդարձնեն առավել…

5 days ago

Տեղի է ունեցել ԱՏՁՄ տարեսկզբի ասուլիսը

Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ միության տարեսկզբի ասուլիսը ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի և գործադիր տնօրեն Հայկ…

6 days ago