Սույն թվականի դեկտեմբերի 8-ին, Formula Hub կենտրոնում տեղի կունենա «Ինչպես ստեղծել, հավագագրել և ընդլայնել աճի ռազմավարություն որդեգրած թիմ» խորագիրը կրող #TalkAround քննարկումը։ Սա Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (BANA Angels) թվով 4-րդ #TalkAround ձևաչափով միջոցառումն է, որի նպատակն է վերհանել և քննարկել տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի արդի խնդիրներն ու մարտահրավերները։
Քննարկման խոսնակներ Հարություն Բաղդասարյանը (QLess), Սոնա Դավթյանը (Krisp), Մարգարիտա Հովհաննիսյանը (EasyDMARC) և Մարիամ Համբարձումյանը (TCF, 2MindS) կխոսեն թիմեր հավաքագրելու և ընդլայնելու մարտահրավերների և հնարավորությունների մասին՝ բերելով օրինակներ սեփական փորձից:
Քննարկումը կվարի Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (BANA Angels) փոխտնօրեն Կարինե Մարտիրոսյանը։
Միջոցառմանը ներկա գտնվելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտարարեցին…
AITC/EIF կենտրոնը հրավիրում է Python հիմունքներ դասընթացով հետաքրքրվող անձանց փետրվարի 20-ին ժամը 16։00-ին կայանալիք տեղեկատական օրվան։ Python-ը ամենահայտնի և պահանջարկ…
«Կասպերսկի» ընկերության գլոբալ հարցման տվյալներով՝ թոփ-մենեջերների կեսից ավելին (62%) ընդունում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տեղեկատվական անվտանգության բաժնի հետ թյուրըմբռնումը…
Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ը միավորել են ուժերը «Քաթըլիսթ» հիմնադրամի հետ՝ Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի երրորդ շրջափուլի իրագործման նպատակով Հայաստանի…
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնում այսօր բացվեցին տեխնիկապես հագեցած 7 լաբորատորիաներ, որոնք ուսումնական գործընթացը կդարձնեն առավել…
Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ միության տարեսկզբի ասուլիսը ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի և գործադիր տնօրեն Հայկ…