Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Պետական աջակցություն եկամտային հարկի 50 տոկոսի չափով
17/06/2022 14:46

Պետական աջակցություն եկամտային հարկի 50 տոկոսի չափով

ՀՀ կառավարությունը 2022 թվականի մարտի 24-ի թիվ 399-Լ որոշմամբ սահմանել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելու կարգը:

Նոր աշխատողները պետք է 2022 թվականի մարտ ամսվան նախորդած 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներ հանդիսացած չլինեն:

Այն առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք կներգրավեն 10 նոր աշխատող՝ կստանան պետական աջակցություն՝ նոր աշխատողների մասով վճարված եկամտային հարկի 50 տոկոսի չափով:

Պետական աջակցությունը շահառուներին կարող է հաշվարկվել և տրամադրվել 2022 թվականի մարտ ամսվա և դրան հաջորդող տասնմեկ ամիսների համար։

Պետական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանված է վերոնշյալ որոշման 8-րդ կետով, իսկ ձևանմուշները հասանելի են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պաշտոնական կայքում՝ https://bit.ly/3Q2iQop  :

Պետական աջակցություն ստանալու դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2023 թվականի մայիսի 1-ն է: