Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline. Էջմիածնում  գործարկվել է 4G ցանց
03/10/2019 12:53

Beeline. Էջմիածնում գործարկվել է 4G ցանց

Beeline-ը հայտարարում է չորրորդ սերնդի բջջային ցանցի գործարկման մասին Էջմիածնում: Այժմ քաղաքի բնակիչները կարող են օգտվել շարժական ինտերնետից մինչև 100 Մբ /վ արագությամբ:

Beeline-ի 4G բազային կայանները գործում են 1800 ՄՀց դիապազոնում: Այս ցանցն ավելի լավ է հաղթահարում խոչընդոտները, ինչը թույլ է տալիս բարձրացնել շարժական ինտերնետի արագությունը և բարելավել ծածկույթը ոչ միայն դրսում, այլև շենքերի ներսում:

«Beeline–ը շարունակում է ներդրումներ կատարել բջջային կապի ոլորտում, և այսօր մենք ուրախ ենք հաճելի լուրով կիսվել Էջմիածնի տասնյակ հազարավոր բնակիչների հետ, ում հասանելի է դարձել չորրորդ սերնդի նոր բջջային ցանցը: Beeline-ի բոլոր բջջային ինտերնետ ծառայություններն այժմ կդառնան ավելի արագ, պարզ և հարմար՝ ժամանակակից 4G ստանդարտի բջջային ցանցի շնորհիվ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բջջային ցանցի զարգացումը, շահավետ սակագները և մեծ արագությունները դրականորեն ազդեցին Beeline բաժանորդների ակտիվության վրա. ընկերության ցանցում սմարթֆոնների քանակը տարվա սկզբի համեմատ ավելացել է ավելի քան 6%-ով, իսկ սմարթֆոնների օգտատերերի շրջանում շարժական ինտերնետից օգտվողների թիվը աճել է 10%-ով: Նույն ժամանակահատվածում Beeline-ը 4G կայանների քանակը Հայաստանում ավելացրել է 24%-ով և շարունակելու է ակտիվորեն ընդլայնել այս ցանցի ծածկույթը ամբողջ երկրում:

Նշենք, որ սեպտեմբերի սկզբին Beeline-ը հայտարարեց անսահմանափակ շարժական ինտերնետի տրամադրման մասին: Կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդները կարող են միանալ ծառայությանը և օգտվել շարժական ինտերնետից առանց ծավալի կամ արագության սահմանափակումների՝ ամսական 5900 դրամ բաժանորդավճարի դիմաց: Ծառայությունը կարելի է ակտիվացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը, օգտագործելով *0500# USSD հրահանգը, կամ ակտիվացնել My Beeline Armenia հավելվածում:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։ 

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: