Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Picsart-ը վճարովի բաժանորդագրման գործառույթ է գործարկել
16/03/2018 11:36

Picsart-ը վճարովի բաժանորդագրման գործառույթ է գործարկել

Լուսանկարների խմբագրման առաջատար մոբայլ հարթակ Picsart-ը մարտի 13-ին գործարկել է PicsArt Gold բաժանորդագրման գործառույթը։ PicsArt Gold-ը հնարավորություն է տալիս հավելվածից օգտվել առանց գովազդի և հավելյալ խմբագրման հնարավորություններով։

PicsArt Gold-ի բաժանորդները հնարավորություն են ստանում անվճար օգտվել հավելյալ պրեմիում բովանդակությունից՝ 3,000 սթիքեր, 300 շրջանակ, 250 տառատեսակ, 200 հետին պատկեր, 200 կոլաժ և 100 դիմակ։ PicsArt Gold բաժանորդների համար պրեմիում բովանդակության ծավալներն անընդմեջ կընդլայնվեն։

Հատկանշական է, որ պրեմիում բովանդակությունն առանձին-առանձին գնելու համար PicsArt-ի օգտատերը պետք է վճարի 2,500 դոլար, իսկ PicsArt Gold-ը հնարավորություն է տալիս սույն բոնվանդակությունից օգտվել ամսական 8 դոլար վճարի դիմաց։ Հնարավորություն կա նաև ավելի մատչելի գնով ձեռք բերելու տարեկան բաժանորդագրություն՝ 47.88 դոլար։ PicsArt-ը հնարավորություն է տալիս PicsArt Gold-ից 7 օր օգտվել անվճար՝ նոր գործառույթի բոլոր առավելությունների բացահայտման նպատակով։