244
2478
My Beeline Armenia հավելվածի օգտատերերն անակնկալներ կստանան

My Beeline Armenia հավելվածի օգտատերերն անակնկալներ կստանան

Beeline-ն ակցիա է հայտարարում My Beeline Armenia բջջային հավելվածի օգտատերերի համար։

Հավելվածից օգտվող բաժանորդները յուրաքանչյուր շաբաթ անվճար կտանան 100 ՄԲ բջջային ինտերնետ։ Բոնուսը հասանելի է ֆիզիկական անձանց` կանխավճարային և հետվճարային համակարգերի բաժանորդներին։ Ակցիան գործում է 2018 թ․ մարտի 1-ից մինչև մարտի 31-ը։

«My Beeline Armenia հավելվածը ըստ ներբեռնումների քանակի առաջատարն է տարածաշրջանում։ Մեր հաճախորդներն այն ներբեռնել են ավելի քան 100 հազար անգամ, և մենք ուրախ ենք խրախուսել նրանց լրացուցիչ ինտերնետ ստանալու հնարավորությամբ։ Դրա համար պետք է ընդամենն օգտվել հավելվածից, առավել ևս, որ այն տրամադրում է սպասարկման ողջ սպեկտրը և թույլ է տալիս կառավարել ծառայությունները հեռախոսի միջոցով՝ առանց գրասենյակ այցելելու», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Օգտագործելով My Beeline Armenia հավելվածը՝ բաժանորդները կարող են միացնել և անջատել ծառայությունները, ստանալ հաշիվների և զանգերի վերծանում և տեղեկություններ գործող ծառայությունների, սակագնային պլանների մասին, առցանց վճարումներ կատարել և պատվիրել SIM քարտեր, հեռախոսներ ու այլ սարքեր ընկերության էլեկտրոնային խանութից (eShop)։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5645.html
Beeline Telecom Beeline Անդրեյ Պյատախին My Beeline Armenia Apps Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2837 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline․ Թումոյի համատեղ նախագծի շրջանակում մեկնարկել է առաջին դասընթացը

Մայիսի 20-ին Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երևանում մեկնարկել է Reinforcement Learning-ի աշխատարան, որը վարում է աշխարհով մեկ տարածում ...

Code

image

Ծրագրավորման ֆունդամենտալ դասընթացներ

Ալան Թյուրինգի անվան Ծրագրավորման Փիլիսոփայության դպրոցը, Hero House֊ի և Երևանի Գլաձոր Համալսարանի համատեղ սկսում է ծրագրավորման ֆունդամենտալ դասընթաց, որը միտված է համաշխարհային մակարդակի մասնագետներ պատրաստելուն։ Դպրոցի ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ը տարածաշրջանում առաջինն է գործարկում eSIM տեխնոլոգիան

Այսուհետ Ucom ընկերության շարժական կապի բաժանորդները կկարողանան օգտագործել իրենց iPhone XS, XS Max և XR սմարթֆոնները երկու SIM քարտով միաժամանակ: Apple ընկերության պաշտոնական գործընկեր Ucom-ը ...

Business

image

Beeline. Զվարթնոց օդանավակայանում բացվել է նորացված վաճառքի և սպասարկման գրասենյակ

Beeline-ը հայտարարում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նորացված  վաճառքի և սպասարկման գրասենյակի վերաբացման մասին:   Գրասենյակը գործում է օդանավակայանի ժամանման սրահում և հասանելի է բոլոր այցելուներին։ Այն աշխատում ...

Various

image

Beeline-ի Կապի թանգարանը կմիանա «Թանգարանների գիշեր» ակցիային

Հայաստանում Beeline-ը կմիանա «Թանգարանների գիշեր»  միջազգային ակցիային: Մայիսի 18-ին Beeline-ի կապի թանգարանի դռները բաց կլինեն այցելուների համար 11։00-ից մինչև 21։00-ն։ Ակցիայի հիմնական նպատակն է երիտասարդությանը ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS