Գործարկվել է Earlyone հերթերի հառավարման համակարգի մոբայլ հավելվածի թարմացված տարբերակը

Գործարկվել է Earlyone հերթերի հառավարման համակարգի մոբայլ հավելվածի թարմացված տարբերակը

Earlyone-ը Հերթերի Կառավարման յուրահատուկ համակարգ է՝ բաղկացած երկու հիմնական բաղադրիչներից՝ Բջջային հավելված և Հերթերի Կառավարման ծրագրային ապահովում, որոնք աշխատում են ամպային տեխնոլոգիաների հիման վրա (Microsoft Azure). Փետրվարի 9-ին տեղի ունեցավ Earlyone-ի 2017 թվականի ամփոփումը և բջջային հավելվածի թարմացված տարբերակի պաշտոնական թողարկումը։ 2017 թվականի ընթացքում Earlyone-ը շարունակել է համակարգերի ներդրումը բանկերում, բջջային օպերատորների գրասենյակներում, պետական հաստատություններում, ինչպես նաև մուտք է գործել ապահովագրական ընկերությունների և վիզաների տրամադրման կենտրոնների ոլորտ՝ այստեղ նույնպես նպաստելով առանց հերթում սպասելու սպասարկման մշակույթի ձևավորմանը։

Ընդլայնվել է նաև Earlyone-ի գործունեության աշխարհագրությունը՝ ներառելով 2 նոր երկիր։ Earlyone-ը այժմ գործում է Բելառուսական 8 և Վրացական 5 քաղաքներում։ 2017-ի գլխավոր ձեռքբերումներից եղավ նաև Microsoft-ի հետ համագործակցությունը, որի արդյունքում Earlyone-ը ներառվեց Microsoft-ի Co-sell ծրագրում, ինչը նշանակում է, որ Earlyone լուծումը տարածվելու է նաև Microsoft-ի ներկայացուցիչների կողմից։

Earlyone բջջային հավելվածը եզակի ծրագիր է, որը թույլ է տալիս հաճախորդներին ամրագրել իրենց հերթը նախապես և սպասարկվել իրենց ցանկալի ժամին առանց հերթում սպասելու: Հավելվածը անվճար է, ինչպես օգտատերերի, այնպես էլ այն ընկերությունների համար, որոնք օգտագործում են Earlyone հերթերի կառավարման լուծումը:

Այն կարելի է ներբեռնել հետևյալ հղումներով՝ iOS - https://goo.gl/Na0X0Y, Android - https://goo.gl/POUHda

Հավելվածն ունի ավելի քան 35,000 ներբեռնում, իսկ ամսեկան կտրվածքով դրա օգնությամբ ստեղծված կտրոնների քանակը գերազանցում է 50,000-ը։

Հաշվի առնելով բոլոր օգտատերերի կարծիքը և անընդմեջ ձգտելով դեպի կատարելություն՝ Earlyone-ը թողարկել է իր հավելվածի թարմացված տարբերակը՝ բոլորովին նոր դիզայնով և շատ սպասված ֆունկցիոնալությամբ։

- Քանի որ հավելվածի օգտագործման աշխարհագրություն արդեն ընդլայնվել է, հնարավորություն է տրվում ընտրել Ձեր երկիրը և քաղաքը՝ տեսնելով միայն այն մասնաճյուղերը որոնք առկա են այդ տարածաշրջանում։

- Կազմակերպությունների ցանկը դասավորված է այբբենական կարգով՝ հեշտացնելով ընտրությունը

- Հավելվածի օգտագործումն էլ ավելի հարմարավետ դարձնելու համար, այժմ հնարավոր է ընդհամենը 2 հպումով կրկնել վերջին երեք ստեղծված կտրոնները

- GPS-ի տվյալների առկայության դեպքում կազմակերպության մասնաճյուղերի ցանկը դասավորվում է ըստ հեռավորության՝ ցուցադրելով ամենամոտ մասնաճյուղը

- Ինչպես նաև հնարավոր է տեսնել բոլոր մասնաճյուղերը քարտեզի վրա

- Սպասարկման համար նախընտրելի ժամ ընտրելիս, եթե մասնաճյուղը արդեն իսկ ծանրաբեռնված է, համակարգը Ձեզ առաջարկում է մոտակա ազատ ժամը, որպեսզի Դուք սպասարկվեք առանց սպասելու։ Համենայնդեպս, եթե Դուք միևնույն է ցանկանում եք ստեղծել կտրոն Ձեր ընտրած ժամի համար, ապա համակարգը զգուշացնում է, որ այդ դեպքում Դուք համաձայնվում եք սպասել, մինչ կսպասարկվեն տվյալ պահին հերթում սպասող բոլոր կտրոնները։

- Կտրոնի ինտերֆեյսը նույնպես թարմացվել է և դարձել է ավելի մատչելի։

- Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով Դուք չեք հասցնում մոտենալ մասնաճյուղ մինչ Ձեր ընտրած ժամը, ապա հավելվածը հնարավորություն է ընձեռում հետաձգել սպասարկումը 5, 10 կամ 15 րոպեով՝ «Ուշանում եմ» կոճակի օգնությամբ։

Կարճ հասցե: geek.am/u/5631.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2689 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։ Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS