BeeTV. Բջջային հեռուստատեսություն` Հայաստանի  բջջային կապի բոլոր բաժանորդների համար

BeeTV. Բջջային հեռուստատեսություն` Հայաստանի բջջային կապի բոլոր բաժանորդների համար

Beeline-ը հայտարարում է աննախադեպ ակցիա՝ Բջջային Հեռուստատեսություն բջջային կապի բոլոր բաժանորդների համար: Ակցիան մեկնարկում է սույն թվականի մարտի 8-ից և կգործի մինչև սույն թվականի մայիսի 9-ը:

Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ սմարթֆոն և ներբեռնել BeeTV բջջային հավելվածը: Այնուհետև, հնարավոր կլինի դիտել 15 ամենադիտվող ալիքները։ Այս ակցիան հասանելի է Հայաստանի բջջային կապի բոլոր բաժանորդների համար. ընդ որում Beeline բաժանորդների  համար զրոյացվելու է նաև տվյալ հավելվածից օգտվելու ժամանակ ծախսված ինտերնետի տարիֆիկացումը, իսկ այլ օպերատորների բաժանորդներն ինտերնետի համար կվճարեն ըստ իրենց սակագնային փաթեթի:

«Beeline-ը հեռուստաալիքների ցանկը կազմել է այնպես, որպեսզի գոհացնի անգամ ամենապահանջկոտ բաժանորդին: Յուրաքանչյուր հաճախորդ, ով ունի սմարթֆոն կարող է ներբեռնել մեր BeeTV բջջային հավելվածը և վայելել 15 ամենադիտվող ալիքներից որևէ մեկը: Իսկ Beeline բաժանորդների համար գարնանային տոներին ընդառաջ մենք պատրաստել ենք ևս մեկ անակնկալ՝ զրոյացնելու ենք տվյալ հավելվածից օգտվելու ժամանակ ծախսված ինտերնետի տարիֆիկացումը: Ցանկանում ենք բոլորին հաճելի դիտում», - նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանը։

Հեռուստաալիքները ներառում են սպորտ, երաժշտություն, նորություններ, ծրագրեր երեխաների համար, խոհանոց, և այլ հաղորդաշարեր: Հեռուստաալիքների ցանկն է Հ1, 21 TV, ArmNews, Карусель, Матч!Футбол1, BBC World News, ԲԱԶՄՈՑ TV, ԿԻՆՈՄԱՆ TV, ՖԻԼՄԶՈՆ TV, ԹԱՎԱ TV, ОРТ, RU TV, RTG TV, Телекафе, МузТВ։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

Նշենք, որ հեռարձակումն իրականացվում է «Cross HI-TECH»-ի կողմից:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5470.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2689 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։ Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS