Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
2016թ.-ին աշխարհում վաճառվել է մոտ 1.5 մլրդ սմարֆոն. Առաջատարներն են Samsung-ը և Apple-ը
17/02/2017 23:04

2016թ.-ին աշխարհում վաճառվել է մոտ 1.5 մլրդ սմարֆոն. Առաջատարներն են Samsung-ը և Apple-ը

Gartner վերլուծական ընկերությունը հրապարակել է սմարթֆոնների համաշխարհային շուկայի 2016թ.-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշները։ Հրապարակված տվյալների համաձայն 2016թ.-ի չորրորդ եռամսյակում աշխարհում վաճառվել է 431.54 մլն սմարթֆոն, ինչը 2015թ. չորրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 7.05%-ով։ Վերոնշյալ ժամանակահատվածում Apple-ը վաճառել է 77.04 մլն սմարթֆոն, Samsung-ը՝ 76.78 մլն սմարթֆոն, Huawei-ը՝ 40.8 մլն սմարթֆոն։ Apple-ին բաժին է ընկնում շուկայի 17.9%-ը, Samsung-ին՝ 17.8%, իսկ Huawei-ին՝ 9.5%։ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ Apple-ի մասնաբաժինն աճել է 0.2 տոկոսային կետով, Samsung-ի մասնաբաժինը կրճատվել 2.9 տոկոսային կետով, իսկ Huawei-ի մասնաբաժինն աճել 1.5 տոկոսային կետով։

Ինչ կայանում է տարեկան ցուցանիշներին, ապա 2016թ.-ին աշխարհում վաճառվել է 1.495 մլրդ սմարթֆոն, ինչը 2015թ.-ի ցուցանիշից ավել է 71.46 միլիոնով կամ 5.02%-ով։ Վաճառքի ծավալներով Samsung-ն առաջինն է։ Հարավկորեական կորպորացիան վաճառել է 306.45 մլն սմարթֆոն։ Apple-ի վաճառքների ծավալները կազմել են 216.06 մլն, իսկ չինական Huawei-ը վաճառել է 132.82 մլն սմարթֆոն։ 2016թ.-ի ցուցանիշների համաձայն Samsung-ի մասնաբաժինը շուկայում կազմել է 20.5%, 2015թ.-ի համեմատ ցուցանիշը նվազել է 2 տոկոսային կետով։ Apple-ի մասնաբաժինը 14.4% է, 2015թ.-ի համեմատ ցուցանիշը նվազել է 1.5 տոկոսային կետով, իսկ Huawei-ի մասնաբաժինն աճել է 1.6 տոկոսային կետով և կազմել 8.9%։

Gartner-ը նաև հրապարակել է մոբայլ օպերացիոն համակարգերի բաշխվածության ցուցանիշները։ 2016թ.-ի չորրորդ եռամսյակում վաճառվել է 352.67 մլն Android սմարթֆոն՝ շուկայի 81.7%։ iOS համակարգով աշխատող սմարթֆոնների վաճառքը կազմել է 77.04 մլն՝ շուկայի 17.9%, իսկ Windows օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների վաճառքների ծավալը կազմել է 1.09 մլն՝ շուկայի 0.3%։

Տեխոնոլգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը  ներկայացնում է MaxPlay նոր հատուկ առաջարկը։ Այն բաժանորդները, որոնք մինչև 2017թ. մարտի 31-ը ներառյալ կմիանան Տրիո ծառայությունների փաթեթին կամ կվերակնքեն գործող պայմանգիրը 1 տարով, կստանան մի շարք առավելություններ 1 տարի շարունակ՝ մինչև 55 հավելյալ հեռուստաալիք, 2.5 անգամ ավելի արագ ինտերնետ, 100 նորագույն ֆիլմ, WiFi ակտիվացում, մի շարք այլ սմարթ հնարավորություններ։