ՎիվաՍել-ՄՏՍ. QARTEZ բջջային հավելվածը թույլ է տալիս տեղաշարժվել Երևանով

ՎիվաՍել-ՄՏՍ. QARTEZ բջջային հավելվածը թույլ է տալիս տեղաշարժվել Երևանով

«QARTEZ»` գտեք անհրաժեշտ վայրը սմարթֆոնի կամ պլանշետի էկրանին մեկ հպումով

Ի՞նչ է անում զբոսաշրջիկն անծանոթ որևէ քաղաքում: Նախ, տեղեկություն ստանալու համար, փնտրում է վստահելի, պարզ և մանրամասն ուղեցույց՝ քաղաքի տեսարժան վայրերի, ծառայությունների ենթակառուցվածքի և դեպի անհրաժեշտ վայրը տանող երթուղիների մասին:

Երևանի մանրամասն քարտեզը ներկայացնող «QARTEZ» բջջային հավելվածի միջոցով, այսուհետ մայրաքաղաքի հյուրերն ու բնակիչները կկարողանան առավել հեշտությամբ գտնել անհրաժեշտ վայրը և խնայել ժամանակ:

«QARTEZ» բջջային հավելվածը թույլ է տալիս տեղաշարժվել Երևանով, գտնել սեփական կոորդինատները (տեղադիրքը), ինչպես նաև տեղեկություն ստանալ տարատեսակ ծառայություններ մատուցող կազմակերպությունների՝ պետական մարմինների, բանկերի, բուժհիմնարկների, ուսումնական հաստատությունների, խանութների, սննդի կետերի, հանրային զուգարանների, ժամանցի կենտրոնների, դեղատների, արհեստավորական կրպակների և անհրաժեշտ այլ վայրերի մասին, անմիջապես շարժական սարքից՝ ընդամենը մեկ հպումով:

««QARTEZ» հավելվածն օգտակար գործիք է: Այն Երևանի հյուրերին հնարավորություն կտա ծանոթանալ աշխարհի հնագույն քաղաքներից մեկի պատմական հուշարձաններին, զգալ քաղաքի զարկերակը և բացահայտել նրա բնակիչների կենսակերպը: Հավելվածի շնորհիվ՝ տեսարժան վայրերի դիտումն առավել հարմարավետ ու հաճելի կդառնա հյուրերի համար, ինչը կարևոր քայլ է Երևանն աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը դարձնելու գործում:  Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Հայաստանում ամենաընդարձակ 3G և 4G ցանցերը կօգնեն լավագույնս օգտագործել հավելվածի բազմաթիվ հնարավորությունները», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հավելվածը կարող է գովազդային հարթակ ծառայել այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են հատուկ առաջարկներ ներկայացնել կամ հավելվածում պարզապես գովազդային հոլովակ/բաններ տեղադրել իրենց ընկերության անհատական էջին: Անհատական էջի միջոցով կարելի է կատարել զանգեր, ուղարկել էլեկտրոնային նամակներ, գրել մեկնաբանություններ, դիտել գովազդային տեսահոլովակներ, ծանոթանալ տվյալ պահին առկա հատուկ առաջարկներին և կատարել տեղեկատվական բնույթ կրող այլ գործողություններ:     

Հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների համար:

Հավելվածն անվճար է: Օգտագործման հետ կապված ծախսերը վերաբերում են բացառապես շարժական ինտերնետի սպառմանը:

Նախատեսվում է մոտ ապագայում «QARTEZ» հավելվածում ընդգրկել Դիլիջանը, Ծաղկաձորը և այլ քաղաքներ: Հավելվածը ստեղծվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Լոկատոր» ընկերության համագործակցությամբ (հեռ.՝ 060 27-01-05, էլ. փոստ՝ [email protected]):

Կարճ հասցե: geek.am/u/5451.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2689 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։ Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS