Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Eurasia Mobile Challenge. բջջային հավելվածների միջազգային մրցույթ
16/09/2016 22:58

Eurasia Mobile Challenge. բջջային հավելվածների միջազգային մրցույթ

«Eurasia Mobile Challenge» մրցույթը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին բարելավել ձեռնարկատիրական հմտությունները, ցուցաբերել յուրօրինակ և նորարար մոտեցում, շահել 20 000 ԱՄՆ դոլար մրցանակ ինչպես նաև մասնակցել Բարսելոնայում Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչին և շահել լավագույն ստարտափ տիտղոսը։

Այս մրցույթը նախատեսված է ոչ միայն տեխնիկական հմտություններ ունեցող մարդկանց համար, այլ նաև բոլոր նրանց, ովքեր ունեն հիանալի գաղափարներ, որոնք կարող են վերածվել ծրագրերի և լուծել արդի խնդիրներն ինչպես առանձին համայնքներում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 

Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը հանդիսանում են մրցույթի մասնակից երկրներ։  Մրցույթի մասնակիցներին  աջակցելու համար Eurasia Mobile Challenge–ի թիմը յուրաքանչյուր երկրում կանցկացնի սեմինար – դասընթաց, որի ընթացքում կքննարկվեն այն կարևորագույն կետերը, որոնք հետագայում հնարավորություն կտան մասնակիցներին ընդգծել ներկայացված ծրագրի հիմնական առավելությունները և պայքարել առաջին տեղի համար։    

Գրանցվեք հենց հիմա. http://u.b24.am/2cPi397