Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google-ը գործարկում է Duo տեսազանգերի հավելվածը
16/08/2016 22:21

Google-ը գործարկում է Duo տեսազանգերի հավելվածը

Google կորպորացիան հայտարարել Է Duo հավելվածի գործարկման մասին, որը նախատեսված Է տեսազանգեր իրականացնելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ընկերությունը օգոստոսի 15-ին հայտնել Է իր պաշտոնական կայքում:

Ինչպես հայտարարում են հավելվածն ստեղծողները, Duo-ի առավելությունն առաջին հերթին օգտատիրոջ համար պարզ եւ հասկանալի ինտերֆեյսն Է. համակարգում գրանցվելու համար բավական Է ծրագիր մտցնել ձեռքի հեռախոսի համարը: Ոչ մի կարգի լրացուցիչ հաշվառման գրություն չի պահանջվի: Տեսազանգերը նաեւ կարելի Է կատարել անմիջականորեն բաժանորդի համարով՝ օգտագործելով գաջեթում ներառված հեռախոսային տեղեկատուն:  

Հավելվածն ստեղծողները վստահացնում են, որ դրանից հնարավոր կլինի օգտվել նույնիսկ թույլ ազդանշանի դեպքում: Duo-ն խոսակցի պատկերի որակն ավտոմատ կերպով կհարմարեցնի միացման արագությանը: Ըստ որում կապը չի ընդհատվի wi-fi ցանցից շարժական ինտերնետին (LTE, 3G եւ այլն) միանալիս եւ ընդհակառակը:

Հավելվածն Android եւ iOS գործառական համակարգեր ներբեռնելու համար հասանելի կլինի արդեն մի քանի օրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: