Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ներկայացվել Է Samsung Galaxy Note 7 նոր սմարթֆոնը
03/08/2016 22:22

Ներկայացվել Է Samsung Galaxy Note 7 նոր սմարթֆոնը

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել Է Galaxy Note 7 նոր սմարթֆոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 5,7-դյույմանոց Էկրանով (iPhone 6s Plus-ի 5,5 դյույմի դիմաց) գաջեթը հանդերձված Է ութմիջուկանոց պրոցեսորով, ունի 4 Գբ գործառնական հիշողություն: Սարքի ներքին հիշողությունը կազմում Է 64 Գբ, բացի այդ, micro SD քարտի հաշվին հնարավոր Է դրա ընդլայնում մինչեւ 265 Գբ ծավալ:

Սմարթֆոնի հիմնական խցիկն ունի 12 մեգափիքսել լուծաչափ (ինչպես եւ iPhone 6s Plus-ը): Նոր սմարթֆոնը մատչելի կլինի երեք գույներով՝ սեւ, պլատինագույն եւ արծաթագույն տիտան: 

Նոր սմարթֆոնն ունի նաեւ իր առանձնահատկությունները: Այսպես, տվյալների անվտանգությունը կապահովվի աչքի ծիածանաթաղանթի եւ մատնադրոշմի սքանավորման շնորհիվ, ինչպես նաեւ Samsung Knox համակարգի միջոցով: Սմարթֆոնը եւ S Pen հատուկ «Էլեկտրոնային գրիչը» պաշտպանված են ջրից եւ  փոշուց՝ IP68 ստանդարտին համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: