Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Vertu-ն ներկայացրել է «մատչելի» Aster Chevron սմարթֆոնը
29/06/2016 20:53

Vertu-ն ներկայացրել է «մատչելի» Aster Chevron սմարթֆոնը

Թանկարժեք սմարթֆոնների և բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող Vertu ընկերությունը ներկայացրել է Aster Chevron «մատչելի» սմարթֆոնների շարքը։ Aster Chevron սմարթֆոնները մատչելի են միայն Vertu-ի այլ մոդելների համեմատ։ Դրանց գները տատանվում են 4500 ԱՄՆ դոլարի սահմաններում։ Սմարթֆոնի արտաքինն իրականացված է Vertu-ին բնորոշ ձևով՝ մետաղից և թանկարժեք կաշվից։

Ինչ կայանում է տեխնիկական ցուցանիշներին, ապա սմարթֆոնը զինված է 2.3 GHz հաճախականությամբ Qualcomm Snapdragon 801 պրոցեսորով։ Ներքին հիշողությունը 64GB է, էկրանը՝ 4.7″ անկյունագծով և 1920x1080px կետային խտությամբ։ Սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 13 MP է, իսկ դիմային տեսախցիկը՝ 2.1MP: Սմարթֆոնի մարտկոցի հզորությունը 2 275 mAh է, իսկ օպերացիոն համակարգը՝ Android 5.1 Lollipop: