Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
4 պատճառ ընտրելու iPhone SE-ն, այլ ոչ՝ iPhone 6S-ը
30/03/2016 20:43

4 պատճառ ընտրելու iPhone SE-ն, այլ ոչ՝ iPhone 6S-ը

Օրերս Apple-ը թողարկեց iPhone SE «փոքր» սմարթֆոնը, որը գերազանց տեխնիկական զինվածություն ունի։ Սմարթֆոնը չափերով ավելի փոքր է և ավելի մատչելի։ Սակայն առաջին փորձարկումները ցույց տվեցին, որ մի շարք պարամետրերով այն ավելի գերադաքելի է, քան iPhone-ի վերջին՝ 6s մոդելը։

1. iPhone SE-ն ավելի հզոր է, քան 6s-ը

iPhone SE-ի առաջին փորձարկումները ցույց են տվել, որ այն 5-8%-ով ավելի արագ է iPhone 6s-ից։ Օգտատերերի համար այդ տարբերությունը նկատելի չի լինի, սակայն փաստը մնում է փաստ։

2. iPhone SE-ից օգտվելն ավելի հարմար է

Ամեն ինչ շատ պարզ է՝ չափերով փոքր սմարթֆոնից օգտվելը բնականաբար շատ ավելի հարմար է, այս մասին հայտնի է ցանկացած օգտատիրոջ, ով ունեցել է iPhone 5/5s։

3. iPhone SE-ն ավելի երկար է աշխատում

iPhone SE-ն, փոքր էկրանի հաշվին, մեկ լիցքավորմամբ 2-3 ժամ կամ մեկ և կես անգամ ավելի երկար է աշխատում, քան iPhone 6 շարքի մոդելները։

4. iPhone SE-ն զգալիորեն ավելի դիմացկուն է

iPhone SE-ն արտաքնապես գրեթե 100%-ով կրկնօրինակում է 5S մոդելը, իսկ այն մասին, որ iPhone 5S-ը շատ ավելի դիմացկուն է, քան iPhone 6-ը հայտնի է բոլորին։