Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Apple-ը ներկայացրել է iPhone SE նոր սմարթֆոնը
21/03/2016 22:29

Apple-ը ներկայացրել է iPhone SE նոր սմարթֆոնը

Այսօր կայացած միջոցառման ընթացքում Apple կորպորացիան վերջապես ներկայացրել է երկար սպասված «փոքր» iPhone-ը, որն անվանվել է iPhone SE: Սմարթֆոնի էկրանը 4″ է, ինչը զգալիորեն փոքր է iPhone 6 և 6S սմարթֆոնների էկրաններից և հավասար iPhone 5 և iPhone 5S մոդելներին։ Ընդհանրապես iPhone SE-ն արտաքնապես շատ նման է 5-րդ սերնդի iPhone-ներին։

Սմարթֆոնի էկրանի կետային խտությունը 1136х640 է, այն զինված է Apple A9 պրոցեսորով, որը SE-ի արտադրողականությունը համադրելի է դարձնում iPhone 6S-ի հետ։ Սմարթֆոնի ներքին հիշողությունը 16 կամ 64ԳԲ է։ Հիմնական տեսախցիկը 12ՄՊ է, այն հնարավորություն է տալիս նկարել 4K տեսանյութեր։ Սմարթֆոնի վրա տեղադրված է նաև NFC չիպ։ Ինչ կայանում է օպերացիոն համակարգին, ապա սմարթֆոնը կգործի iOS 9.3 օպերացիոն համակարգով։

Սմարթֆոնների գներն ԱՄՆ-ում հետևյալն են՝ 16ԳԲ՝ 399 դոլար և 64ԳԲ՝ 499 դոլար։