Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Առաջին անգամ հրապարակվել են Samsung Galaxy S7 և Galaxy S7 edge սմարթֆոնների լուսանկարները
15/02/2016 21:16

Առաջին անգամ հրապարակվել են Samsung Galaxy S7 և Galaxy S7 edge սմարթֆոնների լուսանկարները

Samsung կորպորացիան առաջին անգամ հրապարակել է Samsung Galaxy S7 և Galaxy S7 edge սմարթֆոնների լուսանկարները։ Սմարթֆոնները կարտադրվեն մոխրագույն, սև և ոսկեգույն գույներով։

Տեղեկությունների համաձայն սմարթֆոնների պատվերները կընդունվեն փետրվարի 21-ից սկսած, իսկ մարտի 11-ից դրանք կհայտնվեն խանութներում։

Samsung Galaxy S7 և S7 Edge սմարթֆոնները կթողարկվեն 5.1 և 5.5 դույմ էկրաններով։ Դրանք օժտված կլինեն Snapdragon 820 կամ Exynos 8890 չիպսեթներով։ Օպերացիան ծավալը կլինի 4 ԳԲ։ Սմարթֆոնների հիմնական տեսախցիկը 12 ՄՊ է, իսկ դիմայինը՝ 5ՄՊ։

Սմարթֆոնների գները կտատանվեն 700-800 եվրո միջակայքում։