Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
WhatsApp-ը դառնում է անվճար
18/01/2016 19:17

WhatsApp-ը դառնում է անվճար

Facebook-ին պատկանող WhatsApp հեռահաղորդակցական հարթակը դառնում է անվճար, այս մասին հայտնել են ընկերությունից։ Հիշեցնենք, որ WhatsApp-ն անվճար է օգտագործման առաջին տարում, այնուհետ ամեն մեկ տարվա համար գանձվում էր 0.99 դոլար։

WhatsApp-ից հայտնում են, որ համակարգի անվճար դառնալը չի նշանակում, որ հավելվածներում կներմուծվեն գովազդներ։ WhatsApp-ը պատրաստվում է այլ կերպ գումարներ աշխատել։ Խոսքը գնում է բիզնեսի և կազմակերպությունների համար նոր հնարավորությունների ներդրման մասին, որոնց միջոցով հաճախորդները կկարողանան ուղղակիորեն շփվել այս կամ այն բիզնեսի հետ։