Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
TP-Link-ը մուտք է գործում սմարթֆոնների շուկա
08/01/2016 21:19

TP-Link-ը մուտք է գործում սմարթֆոնների շուկա

Ցանցային սարքավորումների առաջատար արտադրող TP-Link ընկերությունը թողարկել է Neffos C5 սմարթֆոնների շարքը, որոնք ցուցադրվել են CES 2016 ցուցահանդեսի շրջանակներում։

TP-Link Neffos C5L մոդելը ներկայացնում է մատչելի սմարթֆոնների դասը։ Սմարթֆոնի FWVGA էկրանը 4.5″ է, այն զինված է 1.1 GHz հաճախականությամբ Qualcomm Snapdragon 201 պրոցեսորով։ Սարքավորման ներքին հիշողությունը 8GB է։ Դիմային տեսախցիկը 2ՄՊ է, իսկ հիմնականը՝ 8ՄՊ։ Սմարթֆոնի մարտկոցի հզորությունը 2 000 mAh է։

TP-Link Neffos C5 մոդելը ներկայացնում է միջին դասի սմարթֆոնների դասը։ Սմարթֆոնն ունի 5″ անկյունագծով էկրան, որի կետային խտությունը 1280×720 է, այն զինված է 1.3 GHz հաճախականությամբ MediaTek MT6735 պրոցեսորով։ Սմարթֆոնի դիմային տեսախցիկը 5ՄՊ է, իսկ հիմնականը՝ 8ՄՊ, ներքին հիշողությունը՝ 16GB, իսկ մարտկոցի հզորությունը՝ 2 200 mAh:

TP-Link Neffos C5 Max մոդելը առաջատար դասի սմարթֆոն է։ Սարքավորման էկրանի անկյունագիծը 5.5″ է, իսկ կետային խտությունը՝ 1920x1080px: Սմարթֆոնը զինված է ութ միջուկանի 1.3 GHz հաճախականությամբ MediaTek MT6753 պրոցեսորով։ Սմարթֆոնի ներքին հիշողությունը 16ԳԲ է, դիմային տեսախցիկը՝ 5ՄՊ, իսկ հիմնական՝ 13ՄՊ։ Սմարթֆոնի մարտկոցի հզորությունը 3 045 mAh է։