Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը Nexus Band կոչվող ֆիթնես թրեքեր կարտադրի
24/11/2015 13:29

Google-ը Nexus Band կոչվող ֆիթնես թրեքեր կարտադրի

CCS Insight-ի վերլուծաբանների կարծիքով Google-ը դժվար թե երկար ժամանակ անտեսի արագ տեմպերով աճող ֆիթնես թրեքերների շուկան։ Հայտնվում է, որ արդեն հաջորդ տարի Google-ը կթողարկի Nexus Band կոչվող ֆիթնես թրեքերը, որը կմրցակցի Fitbit-ի և Xiaomi-ի կողմից արտադրվող սարքերի հետ։

Nexus Band-ը կաշխատի Android Wear օպերացիոն համակարգի թեթևացրած տարբերակով և կգրանցի օգտատիրոջ ֆիզիկական ակտիվության բոլոր ցուցիչները։ Սմարթֆոնի հետ թրեքերը կկապվի արդեն իսկ գործող Google Fit հավելվածի միջոցով։

Ենթադրվում է, որ թրեքերը բավական էժան կլինի և կկարողանա մրցակցել իրենց ավելի շուտ մեկնարկած սարքավորումների հետ։ Նշենք նաև, որ ֆիթնես թրեքերների շուկան աճում է բարձր տեմպերով, շուկայի առաջատար հանդիսացող FitBit-ը 2017թ․-ին արդեն իսկ վաճառած կլինի 100 մլն սարք։