Զարգացման Հայկական Բանկը գործարկել է ADB- Mobile բջջային հավելվածը

Զարգացման Հայկական Բանկը գործարկել է ADB- Mobile բջջային հավելվածը

Զարգացման Հայկական Բանկը տեղեկացնում է, որ գործարկել է ADB-Mobile բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից սմարթֆոնների և պլանշետների միջոցով միշտ կապի մեջ լինել բանկի հետ:

Զարգացման Բանկի Մոբայլ բանկինգ հավելվածի միջոցով հնարավոր է կատարել հետևյալ գործողությունները․

- Դիտել Ձեր բանկային և քարտային հաշիվների մնացորդները և իրականացրած գործարքների պատմությունը,
- Դիտել Ձեր վարկերը, վարկերի մարումների գրաֆիկը և կատարած գործարքների պատմությունը,
- Դիտել Ձեր ավանդային հաշիվների ընթացիկ կարգավիճակները և կատարված գործարքների պատմությունը,
- Դիտել Ձեր վարկային քարտին հասանելի վարկի գումարը,
- Դիտել արտարժույթի փոխարժեքները,
- Կատարել արտարժութային փոխարկումներ,
- Փնտրել Ձեր գտնվելու վայրին մոտ բանկի մասնաճյուղը և/կամ բանկոմատը,
- Կատարել դրամական փոխանցումներ Ձեր հաշիվների միջև (այդ թվում արտարժութային փոխարկումներ),
- Կատարել վճարումներ և դրամական փոխանցումներ Ձեր հաշիվներից,
- Կատարել կոմունալ և այլ վճարումներ,
- Ուղարկել բանկին հաղորդագրություններ և կատարել այլ գործարքներ:

Այս հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը բանկում ունենալ հաշվեհամար և օնլայն ծառայություններից օգտվելու գրանցում:

Զարգացման Բանկի Մոբայլ Բանկինգ հավելվածը կարելի է ներբեռնել App Store և Google Play առցանց հարթակներից:

Կարճ հասցե: geek.am/u/5155.html

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2689 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline Ստարտափ Ինկուբատորի 4 ռեզիդենտ մրցանակ է ստացել Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին

Beeline Ստարտափ Ինկուբատորի  8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝ վերադարձել են մրցանակներով։ Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Հաքերային հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ կայքի թերությունները վերացվել են

Ադրբեջանական հաքերների կողմից հունվարի 26-ին ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ենթարկվել է հարձակման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան  գրառման միջոցով հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. Հաճախորդի օր` ընկերության ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում

Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS