Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկել է Beeline Smart 2 նոր բրենդային սմարթֆոնների վաճառքը
03/11/2015 12:55

Մեկնարկել է Beeline Smart 2 նոր բրենդային սմարթֆոնների վաճառքը

Beeline-ը հայտարարում է Beeline Smart 2 նոր բրենդային  սմարթֆոնի վաճառքի մեկնարկի մասին: Հեռախոսը գնելու դեպքում բաժանորդին տրամադրվում է «Հարմար» սակագնային փաթեթը և 2 ամիս անվճար բաժանորդագրություն «Ակտիվ»  ծառայությանը: Սմարթֆոնի արժեքը 34 900 դրամ է: Այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ տարբերակով 12 ամիս տարաժամկետ վճարման պայմանով:

«Beeline-ը կատարում է հերթական քայլն իր հաճախորդներին առավելագույն հասանելի գնով ժամանակակից սմարթֆոններ առաջարկելու ուղղությամբ: Մեր բրենդային սմարթֆոններն արդեն մի քանի անգամ դարձել են ամենավաճառվողը Հայաստանում, և այս նոր առաջարկով մենք հույս ունենք ևս մեկ անգամ հաստատել առաջատարի մեր դիրքը շուկայի այս սեգմենտում: Դրա համար մեր նոր սմարթֆոնն ունի բոլոր նախադրյալները` գեղեցիկ ձևավորում, ժամանակակից միջուկ և օպերացիոն համակարգ, հարմար և շահավետ սակագնային փաթեթ և, իհարկե, ցածր գին ու ապառիկով ձեռք բերելու հնարավորություն», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Smart 2 սմարթֆոնն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով և հնարավորություն է տալիս օգտագործել երկու SIM-քարտ: Հեռախոսն աշխատում է 3G ցանցում, ունի լավ տեխնիկական բնութագրիչներ, էրգոնոմիկ ձևավորում և երկու տեսախցիկ:

«Ակտիվ»  ծառայությանը երկու ամիս անվճար բաժանորդագրությունը ներառում է անվճար զանգեր Beeline ցանցի ներսում, 1GB ծավալով ամսական ինտերնետ առանց արագության սահմանափակման և անսահմանափակ մուտք facebook.com, ok.ru և vk.com սոցիալական ցանցեր։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում: