Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Վիվասել-ՄՏՍ. 2.5G/3.5G նոր բազային կայան է տեղադրվել Արմավիրի մարզում
19/10/2015 16:00

Վիվասել-ՄՏՍ. 2.5G/3.5G նոր բազային կայան է տեղադրվել Արմավիրի մարզում

Հայաստանում ամենամեծ ծածկույթ ունեցող բջջային ցանցն էլ ավելի է ընդարձակվում. Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի սահմանափակվում իր ձեռքբերումներով: Այսօր ևս մեկ 2.5G/3.5G բազային կայան է տեղադրվել Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում՝ HSPA+ տեխնոլոգիայի միջոցով ապահովելով ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ՝ ներբեռնման 42.2 Մբիթ/վրկ և վերբեռնման 5.76 Մբիթ/վրկ առավելագույն արագությամբ:

Ջրարբիի բազային կայանը գյուղական վայրերում վերջերս կառուցված կայաններից մեկն է: Առհասարակ` կայանի կառուցման աշխատանքներին նախորդում է տեղանքի որոշումը՝ բարձր ճշգրտության ռադիոսարքավորումների միջոցով: Այնուհետև սկսվում են շինարարական աշխատանքները՝ համաձայն հաստատված նախագծի: Առանձին տեղանքներում հիմքը կառուցելուց առաջ հաճախ անհրաժեշտ է լինում հեռացնել գրունտային ջրերը: Հաջորդ փուլում կառուցվում է աշտարակը, որի վրա տեղադրվում են ալեհավաքն ու ռադիո-ռելեային սարքավորումները: Ամենավերջում կատարվում է թվային սարքավորումների տեղադրումն ու միացումը, որից հետո բազային կայանը գործարկվում է:

Ընդհանուր առմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի 1106 2.5G/3.5G բազային կայան: Մինչև ընթացիկ տարվա ավարտը կգործարկվի հավելյալ ևս 70 բազային կայան, որից 30-ը կտեղադրվի բաց տարածքներում, իսկ 40-ը՝ շինությունների տանիքներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի Հայաստանում գործող ամենաընդարձակ 3.5G ցանցը, որը ծածկույթ է ապահովում երկրի բնակեցված 98.8% տարածքում:

4G/LTE ցանցի ընդլայնումը նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է: Ընկերությունը հեռահաղորդակցության միակ օպերատորն է Հայաստանում, որը 4G ծառայություններ է մատուցում: Հայաստանում 4G/LTE ցանցի ծածկույթը կազմում է 45.7%: Ներբեռնման 150 Մբիթ/վրկ և վերբեռնման 50 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4G տեխնոլոգիան հասանելի է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Արմավիրում և Վաղարշապատում:  Մինչև տարեվերջ ցանցը կհամալրվի ևս 5 4G/LTE բազային կայանով: Այսպիսով՝ LTE (eNodeBs) կայանների ընդհանուր թիվը կհասնի 255-ի:

«Ընկերության գործունեության առաջին փուլում մենք առաջնորդվում էինք հետևյալ կարգախոսով՝ բջջային հաղորդակցությունը պետք է հասանելի լինի անգամ հեռավոր սարերում գտնվող հովիվներին: Մենք խոստացանք և կատարեցինք մեր խոստումը: Ներկայումս ոչոք չի զարմանում այն փաստից, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունները հասանելի են անգամ ամենանոսր բնակեցված բնակավայրերում: Քայլ առ քայլ մենք շարժվում ենք դեպի մյուս նպատակակետը, այն է՝ տվյալների փոխանցման բարձր արագություն ապահովող 3.5G և 4G տեխնոլոգիաները հասանելի դարձնել ոչ միայն մայրաքաղաքում, այլև երկրի ամենահեռավոր բնակավայրերում», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

3.5G և 4G ծառայությունների շնորհիվ ընկերության բաժանորդները հնարավորությունունեն օգտվելու առցանց ամենանորարարական ծառայություններից, առավել արդյունավետ դարձնել համացանցից օգտվելը աշխատանքի և ժամանցի համար, խաղալ առցանց խաղեր, օգտվել տեսասթրիմինգի ծառայություններից և դիտել HD տեսանյութեր բոլորովին նոր որակով՝ առանց ֆիքսված ցանցից կախում ունենալու:

Որպես նորարարությունների առաջատար ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է տեխնոլոգիաներ և լուծումներ առաջարկող աշխարհում առաջատար մատակարարների հետ:

Միջոցառման լրատվական լուսաբանումը կարող եք դիտել այսօր` հեռուստաընկերությունների երեկոյան լուրերի թողարկումներում: