Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Microsoft-ը ներկայացրել է Lumia 950 և 950 XL առաջատար սմարթֆոնները
07/10/2015 10:19

Microsoft-ը ներկայացրել է Lumia 950 և 950 XL առաջատար սմարթֆոնները

Մեկ տարուց ավել է ինչ Microsoft-ը չէր թողարկել առաջատար կարգի սմարթֆոններ: Ժամեր առաջ կորպորացիան ներկայացրել է Lumia 950 և 950 XL սմարթֆոնները:

Ինչպես և վերջերս թողարկված Nexus-ների դեպքում սմարթֆոնների էկրանների չափերը 5.2″ և 5.7″ են: Մոդելներում ներդրվել է ալեհավաքների նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս սմարթֆոնի լավ աշխատանք ապահովել թույլ ծածկույթի պայմաններում: Նորամուծություններից մեկն էլ վերաբերում է էկրանին երևացող ծանուցումներին, որոնք գործնականում գրեթե էներգիա չեն ծախսում: Երկու մեդելներում էլ տեղադրված է 20 MP հիմնական տեսախցիկ, որը թույլ է տալիս 4K տեսանյութեր նկարել:

Lumia 950-ի տեխնիկական բնութագրիչներն են.

Էկրանի չափ՝ 5.2″
Պրոցեսոր՝ Qualcomm Snapdragon 808
Օպերատիվ հիշողություն՝ 3GB
Ներքին հիշողություն՝ 32GB
microSD` մինչև 2TB
Մարտկոց՝ 3 000 mAh

Lumia 950 XL-ի տեխնիկական բնութագրիչներն են.

Էկրանի չափ՝ 5.7″ (2560х1440px)
Պրոցեսոր՝ Qualcomm Snapdragon 810
Օպերատիվ հիշողություն՝ 3GB
Ներքին հիշողություն՝ 32GB
microSD` մինչև 2TB
Մարտկոց՝ 3 340 mAh